• Հայ
  • Рус
  • Eng
Ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը` ԶՈՒ շախմատի թիմային առաջնության հաղթող
Ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը` ԶՈՒ շախմատի թիմային առաջնության հաղթող
28.02.2022

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներում`ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվելով պատվոգրով:

ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներն անցկացվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որին մասնակցել է ուսումնական զորամասերի 16 թիմ:

Շնորհավորելով բժշկական բուհի ՌԲՖ հավաքական թիմի 5 կուրսանտին` մաղթում ենք նորանոր հաջողություններ: