• Հայ
  • Рус
  • Eng
Սանկտ Պետերբուրգում քննարկվեցին փոխգործակցության ծրագրերը
Սանկտ Պետերբուրգում քննարկվեցին փոխգործակցության ծրագրերը
25.10.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հոկտեմբերի 20-22-ը Սանկտ Պետերբուրգում կայացած «Առողջապահության միջազգային համաժողովի» շրջանակում հանդիպեց Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Վ․Ա․ Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Եվգենի Շլյախտոյի հետ։ Ռուս մասնագետն ակադեմիկոս Ի․Պ․ Պավլովի անվան Սանկտ Պետերբուրգի առաջին պետական բժշկական համալսարանի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի և էնդոկրինոլոգիայի կուրսի վարիչն է, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջբուհական համագործակցության հետագա հնարավորությունները, նախանշվեցին համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանի, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի հետ միասին բուհի ղեկավարը հանդիպումներ ունեցավ Սանկտ Պետերբուրգում բնակվող բժիշկների հետ։ Տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների հետ քննարկվեցին փոխգործակցության, աջակցության ծրագրերը։