• Հայ
  • Рус
  • Eng
Սեպտեմբերի 25-ը Դեղագետների համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 25-ը Դեղագետների համաշխարհային օրն է
25.09.2021
Սեպտեմբերի 25-ին նշվում է Դեղագետների մասնագիտական տոնը:
Ամբողջ աշխարհում այս օրն իրականացվում են ծրագրեր և միջոցառումներ, որոնք միտված են աշխարհի ցանկացած անկյունում հանրության առողջության բարելավման գործում դեղագետների դերի մասին հանրության իրազեկմանը:
Միջազգային դեղագիտական ֆեդերացիայի որոշմամբ՝ Դեղագետների համաշխարհային օրվա այս տարվա արշավի թեման է՝ «Դեղատուն. միշտ վստահելի ձեր առողջության համար»։
Ուշագրավ է, որ աշխարհում դեղագետների թիվը հասնում է շուրջ 4 միլիոնի։
Երկար տարիներ դեղագետները դասվել են ամենավստահելի մասնագետների հնգյակի շարքին: Դեղագիտական հնագույն գրառումները հայտնաբերվել են դեռևս Ք․ա․ 2900 թվականին Եգիպտոսում, իսկ դեղագիտության նախահայրը համարվում է հույն վիրաբույժ և փիլիսոփա Գալենը, որի հետազոտական ժառանգության մեծ մասը պահպանվել է արաբերեն, եբրայերեն, լատիներեն և հին հայերեն թարգմանությունների շնորհիվ։