Ամերիկահայ բժիշկ և ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Նազարյանի կատարած զգալի ներդրումը Հայաստանում ուլտրաձայնային ախտորոշման զարգացման գործում անգնահատելի է։ Նա մեծապես նպաստել է մեր երկրում ճառագայթաբանության զարգացմանը և այս ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջնահերթություններից է կրթական ցանցի ընդլայնումը՝ միջհամալսարանական և միջմշակութային հաղորդակցության շրջանակների ձևավորման միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools):