Կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Այն հանդիպում է թե' մեծահասակների, և թե' երեխաների շրջանում: Համաձայն միջազգային տվյալների երեխաները հիվանդացության և հիվանդության ծանր ընթացքի համեմատաբար ավելի ցածր ռիսկային խմբում են:
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի օրդինատոր Կառլեն Սարգսյանն այսօր էլ առաջնագծում է: Ապրիլյան պատերազմին պատվով իր առաքելությունը կատարած բժիշկը կորոնավիրուսային համավարակի առաջին օրվանից բժշկի իր մասնագիտական առաքելությունն է իրականացնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Լուռ, համառ, անմնացորդ իր աշխատանքը կատարող բժշկի մասին խոսելիս, նրա մարդ և մասնագետ տեսակի մասին բժիշկ ընկերները, բուժքույրերը խոսում են անսահման ակնածանքով, հարգանքով և սիրով:
Հարգարժան կոլեգաներ,սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով ամուր կամք, պինդ առողջություն, որպեսզի կարողանաք շարունակել անմնացորդ կերպով հավատարիմ մնալ ձեր աստվածահաճո առաքելությանը։
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժման հիմնական մեթոդ է եղել էնդոսկոպիկ բալոնային լայնացումը, որոշ դեպքերում բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միոտոմիան: