• Հայ
  • Рус
  • Eng


Կրթական

Content_image

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ հունիսի 25-26-ը Աղվերանում կայացավ ‹‹Որակի ապահովման ներբուհական համակարգի հիմնախնդիրները և մարտահրավերները›› խորագրով միջազգային աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ բուհերի, ՀՀԿԳՄՍ նախարարության, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներ և  միջազգային փորձագետներ՝ Բելգիայի Լյովեն քաղաքի Թոմաս Մոր համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Հիլդա Շելսը, նույն համալսարանի Լրագրության ֆակուլտետի դեկան Իրիս Դե Ռուվերը, Բարձրագույն ուսումնական հաստատութունների Եվրոպական ասոցիացիայի (European Association of Institutions in Higher Education) նախկին գլխավոր քարտուղար Յոհան Կլոեն և կառավարման խորհրդատու` Էրիկ Թամբորին: Համաժողովին ԵՊԲՀ-ն ներկայացված էր Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի 3 աշխատակիցներով:

Ուռուցքաբանը՝ կոլոռեկտալ քաղցկեղներին մասին

27.10.2021
Ուռուցքաբան, ընդհանուր վիրաբույժ Ֆելիքս Մելքոնյանն անդրադարձել է կոլոռեկտալ քաղցկեղներին, մասնավորապես հաստ աղու աջ ...