• Հայ
  • Рус
  • Eng
«Դիմակներ» թատերական ակումբը վերադառնում է նոր պիեսով
«Դիմակներ» թատերական ակումբը վերադառնում է նոր պիեսով

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի «Դիմակներ» թատերական ակումբը վերադառնում է նոր պիեսով։ Ակումբը դեկտեմբերի 3֊ին, ժամը 15։00֊ին կարմիր դահլիճում իր հավատարիմ հանդիսատեսին կներկայացնի նոր` կատակերգական պիեսի պրեմիերան։

«Դիմակներ» թատերական ակումբը շարունակում է բուհում մշակութային արժեքներ փոխանցել, ուսանողությանը հաղորդակից դարձնել ոչ միայն թատրոնին, այլև կինոյին և երաժշտությանը, քանի որ թատերական բեմադրություններից բացի նկարահանվում են կարճամետրաժ ֆիլմեր:

Ակումբը ստեղծագործություններում արտացոլում է սոցիալական բազմաթիվ հարցեր, ներկայացնում մարդու բնավորության բազմաթիվ գծեր: