• Հայ
  • Рус
  • Eng
COBRAIN-ի մեկնարկային գիտաժողով
COBRAIN-ի մեկնարկային գիտաժողով

Հունվարի 24-ին «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» կոնֆերանս դահլիճում կանցկացվի միջազգային գիտաժողով Կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում կներկայացվի և կքննարկվի COBRAIN ծրագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ՝ ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող: "COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing" վերնագրով նախագիծը շահել է HORIZON 2020 Twinning ծրագիրը՝ որպես համակարգող` ստանալով հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:

Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/aM6NNi7yEkmVm1gy7

Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ այստեղ՝

https://www.facebook.com/COBRAINArmenia/

 

COBRAIN մեկնարկային գիտաժողովի ծրագիր