• Հայ
  • Рус
  • Eng
Գիտաժողով՝ ‹‹Սեռական առողջության հոգեկան և սոմատիկ ասպեկտները›› թեմայով
Գիտաժողով՝ ‹‹Սեռական առողջության հոգեկան և սոմատիկ ասպեկտները›› թեմայով

Հոկտեմբերի 28-29-ին Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան, ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հետ համատեղ, կազմակերպում է ‹‹ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՍՈՄԱՏԻԿ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ›› թեմայով գիտաժողով՝ նվիրված ԵՊԲՀ 100-ամյակին։

Գիտաժողովի ձևաչափը մուլտիդիսցիպլինարային է, ինչը հնարավորություն կտա բազմակողմանիորեն քննարկել առկա խնդիրները։ Անկյունաքարային հարցերից են լինելու սեռական խանգարումների ախտածագման հոգեկան և սոմատիկ ասպեկտները, պատճառահետևանքային կապերը։

Գիտաժողովը տևելու է 2 օր։ Հոկտեմբերի 28-ին՝ ժամը՝ 14.00-ին՝ ԵՊԲՀ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարան։ Հոկտեմբերի 29-ին՝ ժամը՝ 13.30-ին՝ «Central» հյուրանոց։ Գիտաժողումը կրեդիտավորված է:

Մասնակիցների թիրախային խումբն է՝ սեքսոպաթոլոգներ, հոգեբույժներ, կլինիկական հոգեբաններ, նյարդաբաններ, ուրոլոգներ, մաշկավեներաբաններ և ընտանեկան բժիշկներ։

Գիտաժողովի ծրագիր

Կից ֆայլ