• Հայ
  • Рус
  • Eng
«Հետազոտողների ակումբ»-ը վերադառնում է` վերափոխված ձևաչափով
«Հետազոտողների ակումբ»-ը վերադառնում է` վերափոխված ձևաչափով

Սիրելի հետևորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «Հետազոտողների ակումբ»-ը վերադառնում է` վերափոխված ձևաչափով։ Որպես հավելյալ մաս, մեր հավատարիմ հետևորդների համար կա անակնկալ. բժշկական անգլերենի բաժին, որի ընթացքում կներկայացվեն բժշկական նեղ ոլորտի կարևորագույն բառերը` երկու լեզվով։ Այս շաբաթ ուղևորվելու ենք մանրէաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների աշխարհ։

Միասին կլսենք բժիշկ` Դիանա Մուրադյանին, ով ներկայացնելու է Հայաստանում առաջին անգամ արված հետազոտություն` Knowledge attitude and practice regarding Antibiotics resistance among American Physicians վերնագրով։ Բժիշկ Մուրադյանն իր դոկտորականն իրականացրել է Իտալիայի Պերուջիի համալսարանում։ Նա նաև Ամերիկյան համալսարանի Gerald and Patricia Turpanjian School of Public Health մագիստրոս է։

Այնուհետև, մեր համալսարանի օտարերկրացի ակտիվ ուսանող և ապագա բժիշկ Սուբհավ Ռամնանին կներկայացնի այդ ոլորտից հետաքրքիր կլինիկական դեպք։ Ինչպես նախկինում, այժմ ևս, բժիշկ Աննա Ավագյանը կներկայանա ինտրիգային և սթափեցնող քուիզներով։ Ցանկանու՞մ եք համալրել Ձեր բժշկական բառարանը, ստանալ գիտելիքներ և, միևնույն ժամանակ, անցկացնել հաճելի ժամանց։

Ուրեմն միացեք մեզ շաբաթ օրը` սեպտեմբերի 26-ին, ժամը 15։00-ին, գրանցվելով այս հղումով`

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScqMyjvTpuwwmnW7y-cMbcRLQjxlBpXo3BxMeKU4hz0TAKSSA/viewform?usp=sf_link