• Հայ
  • Рус
  • Eng
Կանցկացվի միջազգային վեհաժողով՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին
Կանցկացվի միջազգային վեհաժողով՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետը և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան կազմակերպել են «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողով՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին:

Վեհաժողովը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 14-16-ը, ԵՊԲՀ նիստերի դահլիճում, իսկ հոկտեմբերի 18-ին՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում:

Վեհաժողովին կներկայացվեն զեկույցներ՝ նվիրված ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում առկա վերջին նվաճումներին: Ելույթներով հանդես կգան Հայաստանի, ինչպես նաև արտերկրից ժամանած գիտնականներ և հյուրեր: Վեհաժողովի օրերին կանցկացվի ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ցուցահանդես:

Մասնակցելու համար կարող եք զանգահարել 094 68 70 76 հեռախոսահամարով մինչև սեպտեմբերի 30-ը: