• Հայ
  • Рус
  • Eng

Հանրային առողջության

Պատմություն
Հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Սովետական Հայաստանում հանրային առողջապահությունը ապահովում էին ԵՊԲՀ-ի կանխարգելիչ բժշկության բնագավառի միակ` սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետի շրջանավարտները: Կրթությունը կազմված էր վեցամյա բազային կրթությունից և հետբուհական մասնագիտական կլինիկական օրդինատուրայից կամ ինտերնատուրայից: 1998 թվականին սանիտարա-հիգիենիկ, մանկաբուժական և բուժական ֆակուլտետները միավորվեցին ստեղծելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Կանխարգելիչ բժշկության բնագավառի մասնագետները պատրաստվում էին միայն կլինիկական օրդինատուրայի միջոցով, երեք մասնագիտությամբ` «Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում», «Հիգիենա» և «Համաճարակաբանություն»: 
Կրթական համակարգի Բոլոնիան բարեփոխումների արդյունքում 2005 թվականից ՀՀ բուհերում, այդ թվում նաև ԵՊԲՀ-ում, ներդրվեցին մագիստրոսկան կրթական ծրագրերը:

Պատմություն
Հանրային առողջության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին: Սովետական Հայաստանում հանրային առողջապահությունը ապահովում էին ԵՊԲՀ-ի կանխարգելիչ բժշկության բնագավառի միակ` սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետի շրջանավարտները: Կրթությունը կազմված էր վեցամյա բազային կրթությունից և հետբուհական մասնագիտական կլինիկական օրդինատուրայից կամ ինտերնատուրայից: 1998 թվականին սանիտարա-հիգիենիկ, մանկաբուժական և բուժական ֆակուլտետները միավորվեցին ստեղծելով ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Կանխարգելիչ բժշկության բնագավառի մասնագետները պատրաստվում էին միայն կլինիկական օրդինատուրայի միջոցով, երեք մասնագիտությամբ` “Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում”, “Հիգիենա” և “Համաճարակաբանություն”:
Կրթական համակարգի Բոլոնիան բարեփոխումների արդյունքում 2005 թվականից ՀՀ բուհերում, այդ թվում նաև ԵՊԲՀ-ում, ներդրվեցին մագիստրոսկան կրթական ծրագրերը:
Հանրային առողջության ֆակուլտետը ստեղծման պահին կազմված էր միայն “Առողջապահության կազմակերպում և կառավարում” մագիստրոսական կրթական ծրագիրը, որը փոխարինեց “Սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում” կլինիկական օրդինատուրան: Հետևելով հանրային առողջապահության կրթության միջազգային ձևաչափին 2016 թվականին “Համաճարակաբանություն” և “Հիգիենա” մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրաները ևս վերակազմավորվեցին “Համաճարակաբանություն” և “Շրջակա միջավայրի հիգիենա” մագիստրոսական կրթական ծրագրերի: Ձևաչափի հետ մեկտեղ փոխվեց նաև կրթական ծրագրերի բովանդակությունը` համապատասխանեցնելով հանրային առողջապահության բնագավառի ժամանակակից միջազգային մագիստրոսական կրթական ծրագրերի չափանիշներին:
2017 թվականից հանրային առողջության ֆակուլտետում մեկնարկեց  «Բիզնես վարչարարություն» (MBA Healthcare Management) որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը:

 

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը
Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերը տրամադրում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջապահության տարբեր բնագավառների վերաբերյալ:

Հանրային առողջապահության ֆակուլտետի կրթական ծրագրերում կիրառվում է ինտեգրված մոտեցում` առողջապահական խնդիրները բացահայտելու, գնահատելու, վերլուծելու, ինչպես նաև այդ խնդիրների արդյունավետ լուծման ուղիները բացահայտելու, բնակչության տարբեր խմբերի առողջական վիճակը և ռիսկի գործոնները գնահատելու և դրանց արդյուքների հիման վրա առողջապահական ծրագրեր մշակելու, իրականացնելու եւ գնահատելու միջոցով ամրապնդել բնակչության առողջությունը և կանխարգելել հիվանդությունների զարգացումը: Ծրագիրը տրամադրում է առողջապահական համակարգի կարողությունների և ներուժի զարգացման մեթոդական մոտեցումներ առողջապահական ծառայությունների որակի և համակարգի գործունեության արդյունավետությունը գնահատման և վերլուծության հիման վրա:
Հանրային առողջության ֆակուլտետի մագիտսրոսական ծրագիրերը կազմված են Հանրային առողջության դպրոցների միության (Association of Schools of Public Health (ASPH)) կողմից հանրային առողջապահության մագիտրոսական կրթական ծրագրերի վերաբերյալ սահմանված հանձնարարականների հիման վրա:

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերն ավարտվում են երկու տարբեր որակավորմամբ` հանրային առողջապահության մագիստրոս (MPH) և բիզնես վարչարարության մագիստրոս (MBA):

Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ կրթական ծրագրերն են.

  •  Առողջապահության կազմակերպում և կառավարում
    • Համաճարակաբանություն
    • Շրջակա միջավայրի հիգիենա

Բիզնես վարչարարություն (MBA in Healthcare Management) որակավորմամբ կրթական ծրագիր․

• Բուժհաստատությունների կառավարում

«Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքների և ունակություններ ՀՀ-ում և այլ երկրներում առողջապահական համակարգերի, առողջապահական ծառայությունների և բուժհաստատությունների գործունեության և արդյունավետ կառավարման վերաբերյալ: Ծրագրի միջդիսցիպլինար մոտեցումը զարգացնում է աշխատանքի կազմակերպման և կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև առոջապահության ռազմավարության ճիշտ ընտրության և մշակման հմտություններ և կարողություններ: Ծրագիրի շրջանակներում ներկայացվում են առողջապահական համակարգի խնդիրների հայտնաբերման, գնահատման և դրանց լուծման սկզբունքները, ինչպես նաև ձևավորվում են բնակչության առողջության ցուցանիշների վերլուծության և ստացված տվյալների հիման վրա անհատի և բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանն ուղված առողջապահական ծրագրեր մշակելու, իրականացնելու և գնահատելու հմտություններ: Ուսումնական պլան

«Համաճարակաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրն տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների էթիոպաթոգենեզի, ռիսկի գործոնների, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և անցկացման, ներհիվանդանոցային վարակների, իմունականխարգելման, ինչպես նաև համաճարակաբանական վերահսկողության վերաբերյալ` ուղղված բնակչության շրջանում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, քիմիական թունավորումների և ճառագայթային ախտահարումների կանխարգելմանն ու վերահսկմանը: Ծրագիրն կազմված է եվրոպական և ամերիկյան համաճարակաբանության դպրոցների ժամանակակից սկզբուքների և մոտեցումների հիման վրա: Համաճարակաբանության կրթական ծրագիրը զարգացնում է նաև գիտական հետազոտությունների կազմակերպման, իրականացման, մշտադիտարկման և ստացված տվյալների վերլուծության և գնահատման կարողությունները: Ուսումնական պլան

«Շրջակա միջավայրի հիգիենա” մագիստրոսական կրթական ծրագիրը տրամադրում է հիմնարար գիտելիքներ և ունակություններ շրջակա և աշխատանքային միջավայրի բնական, սոցիալական և անտրոպոգեն գործոնների, մարդու օրգանիզմի վրա այդ գործոնների ազդեցության մեխանիզմների և պատճառահետևանքային կապերի, դրանց բարենպաստ և անբարենպաստ ազդեցության, ինչպես նաև վնասակար գործոնների նորմավորման, ուսումնասիրության և գնահատման վերաբերյալ, ուղղված բնակչության առողջության ամրապնդմանն ու պահպանմանը: Ծրագիրը զարգացնում է շրջակա միջավայրի տարբեր օբյեկտների և գործոնների ռիսկի գնահատման, ինչպես նաև դրանց հիգիենիկ վերլուծության կարողությունները: Ուսումնական պլան


Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) կրթական ծրագրերի տևողությունը 1,5 տարի, մեկ տարվա ուսումնական վճարը կազմում է 500,000 դր, և ավարտվում են մագիստրոսական թեզի պաշտպանությամբ, որը միավորում է հանրային առողջապահության հիմնարար գիտելիքները, հմտություններ և մեթոդները մասնագիտական և անձնական համատեքստում: Յուրաքանչյուր ծրագիր տրամադրում է 90 կրեդիտ` տարեկան 60 կրեդիտ: 

Ուսուցման առաջին կիսամյակը ներառում է հանրային առողջապահության բնագավառի հիմնական դասընթացների ուսուցումը: Ուսուցման շարունակությունը կազմված է մասնագիտական դասընթացներից, ըստ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի: Դասընթացները գնահատվում են բազմաբաղադրյալ գնահատման համակարգով.

  • Թեստ
  • Հետազոտական աշխատանք
  • Հետազոտության բանավոր ներկայացում (Power Point Presentation)
  • Խմբային աշխատանք
  • Քննադատական վերլուծություն
    Ուսուցումը կազմակերպվում են միայն առկա, դասընթացները `ցիկլային կերպով, շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ժամը 9:00–ից մինչև 13:00-ը:

Դասախոսական կազմ
Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը կազմված է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից, այնպես էլ հրավիրված մասնագետներից, որոնք ունեն համապատասխան կրթություն և նշանակալի փորձ հանրային առողջապահության տարբեր բնագավառներում: Դասախոսները հրավիրվում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից` Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն:

  1. Հանրային առողջապահության մագիստրոսական կրթական ծրագրերն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է կարողանա.
    Կիրառել հանրային առողջապահության հիմնարար գիտելիքը հանրային առողջապահության ռազմավարության մշակման և խնդիրները լուծելու համար՝ օգտագործելով համաճարակաբանության, կենսավիճակագրության, շրջակա և աշխատանքային միջավայրի հիգիենայի, կառավարման, սոցիալական և վարքային գիտությունների սկզբունքները՝ առաջնորդվելով գիտական և հետազոտական էթիկայի սկզբունքներով:
  2. Սահմանել երկրների առջև ծառացած հիմնական առողջապահական խնդիրները, բացահայտել այդ խնդիրների առաջացման պատճառները և տեղեկատվություն ստանալու աղբյուրները, ինչպես նաև տալ հնարավոր լուծումների տարբերակներ, մշակել և գնահատել ռազմավարական մոտեցումներ` տնտեսական, քաղաքական, վարչական, իրավական և սոցիալական հետևանքները գնահատելու համար:
  3. Պատշաճ կերպով ստանալ, մեկնաբանել և գնահատել առողջապահական տվյալները, որոնք հասանելի են տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ միջոցներով:
  4. Պատշաճ կերպով նախագծել, իրականացնել և գնահատել առողջապահական և կանխարգելիչ ծրագրերը և միջոցառումները, ինչպես նաև պլանավորել և ներկայացնել ծրագրի մրցունակ առաջարկ:
  5. Կիրառել համապատասխան ծրագրային նախագիծ, քանակական և որակական հետազոտության մեթոդներ առողջապահական ռազմավարությունը վերլուծելու, ինչպես նաև առողջապահական և կանխարգելիչ ծրագրերն արդյունավետ գնահատելու համար, նպատակային օգտագործել տվյալները խնդիրները բացահայտելու և լուծելու համար, ինչպես նաև գնահատել տվյալների ամբողջականությունը և համադրելիությունը:
  6. Վերլուծել հետազոտության արդյունքների որակը և գնահատել կիրառելիությունը առողջապահական համակարգում:
  7. Վերլուծել և գնահատել բնակչության առողջական վիճակը և ժողովրդագրական տվյալները՝ ըստ հիվանդացության, հիվանդությունների տարածվածության, կառուցվածքի, մահացության և կյանքի տևողության ցուցանիշների:
  8. Վերլուծել և գնահատել առողջապահական համակարգի և առողջապահական հիմնարկների ֆինանսավորումը և կառուցվածքը:
  9. Ցուցաբերել հանրային առողջապահության ոլորտում առաջնորդին բնորոշ հմտություններ և որոշում կայացնելու ունակություններ՝ պահպանելով էթիկայի և պրոֆեսիոնալիզմի սկզբունքները: Կիրառել առողջապահության կազմակերպման և կառավարման, ինչպես նաև համակարգային մտածելակերպի սկզբունքները հանրային առողջապահական կառույցների գործունեությունը, առողջապահական ծրագրերի իրականացումը կազմակերպելու, ինչպես նաև հանրային առողջապահական հիմնախնդիրները լուծելու համար:
  10. Արդյունավետորեն մշակել, վերլուծել և գնահատել առողջապահության ռազմավարությունը՝ բնակչության առողջությունը բարելավելու և հանրային առողջապահական խնդիրները լուծելու նպատակով:

Դիմորդներ
Հանրային առողջապահության ֆակուլտետ կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական բուհերի շրջանավարտները: Ոչ բժշկական բուհերի շրջանավարտները կարող են դիմել հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) “Առողջապահության կազմակերպում և Բիզնես վարչարարություն մագիստրոսի (MBA in Healthcare Management) “Բուժհաստատությունների կառավարում” կրթական ծրագրերին: Ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի և համապատասխան փաստաթղթերի ներկայացման հիման վրա: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Բարձրագույն կրթության դիպլոմ և միջուկ, դրանց պատճեները,
  • Անձնագիր, անձնագրի պատճենը,
  • Չորս 3x4 լուսանկար,
  • Մոտիվացիոն նամակ (1 էջ)
  • Ինքնակենսագրություն (CV)

 

 


2017-2018 ուս. տարվա ավարտական պետական քննական հարցաշարեր 

 

 ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  հեռ.: 091 837 212, 093 565 514:

 

Ֆակուլտետի կազմում գործում է 4 ամբիոն

Հանրային առողջության ֆակուլտետի ուսումնագիտական խորհրդի կազմ

Դեկանատ

Հանրային առողջության ֆակուլտետի նորություններ ➤

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

20.10.2021

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի ...

«Բարձր դասել, ոչ թե անհատի շահը, այլ հանրային անվտանգությունը». Արմեն Մուրադյանն ու ԵՊԲՀ մասնագետները հանդիպեցին մշակութային գործիչներին

22.09.2021

Համալսարանական մասնագետները ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող թեմաների շուրջ հանդիպում ունեցան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ...

Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է մագիստրոսական ծրագրերի ընդունելություն

25.06.2021

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ...