• Հայ
  • Рус
  • Eng

Հաճախ տրվող հարցեր

  • Ուղեցույց առաջին կուրսեցիների համար

    «Ուսանողի ուղեցույց-2017/2018» ձեռնարկը նախատեսված է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բոլոր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների համար:

    Ձեռնարկում ներկայացված են ԵՊԲՀ-ում իրականացվող կրթական ծրագրերի և դրանց ակնկալվող վերջնարդյունքների համառոտ նկարագրությունը, դասընթացների ցանկերն ըստ ուսման տարիների, դեպի կրթության հաջորդ փուլեր և աշխատաշուկա հնարավոր ելքերը:

    Ձեռնարկում նաև զետեղված է տեղեկատվություն բուհի պատմության, կառավարման և կրթության որակի ապահովման, դասավանդման, ուսումնառության և գնահատման համակարգերի, բուհի մամուլի, գրադարանի, հանրակացարանային ֆոնդի, ուսանողական խորհրդարանի վերաբերյալ և այլևայլ օգտակար տեղեկատվություն:

    Առաջին կուրսեցիները ձեռնարկի միջոցով կծանոթանան նաև համալսարանում ստուգարքների և քննությունների անցկացման և հանձնման, ուսումնական տարվա առաջադիմության արդյունքներով ուսանողական նպաստների, ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգերին, համալսարանի ներքին կարգապահական կանոնակարգին, կտեղեկանան իրենց իրավունքների և պարտականությունների մասին: