‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը ‹‹Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան›› հիմնադրամի աշխատողների հիմնադրված հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով և ազատ կամքի դրսևորումով միավորում է համալսարանի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին՝ իրենց աշխատանքային, սոցիալական և դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու և աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով:
Կազմակերպության նպատակներն է.
- պաշտպանել կազմակերպության անդամների աշխատանքային ու դրա հետ կապված սոցիալական շահերը և իրավունքները,
- աշխատակիցներին տրամադրել սոցիալական օգնություն (ըստ սահմանված կանոնակարգի),
- կազմակերպել նրանց հանգիստը, ժամանցը, ձեռնամուխ լինելով ԵՊԲՀ հարակից ամբիոնների համատեղ աշխատանքին, առողջապահական, գիտական, ինֆորմացիոն ծրագրերի ստեղծմանն ու իրականացմանը:
Բոլոր աշխատակիցները, ամեն ամիս, փոխանցում են իրենց աշխատավարձի 0,5%-ը և հնարավորություն ստանում ողջ տարվա ընթացքում օգտվել մեր առաջարկած փաթեթներից:
‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը.
- ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը շուրջ երկամյա գործունեության ընթացում իրականցրել է անգլերենի և ֆրանսերենի պրոֆեսիոնալ դասընթացներ: Այս ծրագրի շրջանակներում ավելի քան 200 աշխատակից բուհի տարբեր ստորաբաժանումներից մասնակցել են դասընթացներին, որոնց մի մասը՝ ըստ իրենց առաջադիմության, ստացել են լեզվի գիտելիքների նոր մակարդակը հավաստող վկայականներ:
- ‹‹Սոցիալական պաշտպանվածություն›› ծրագրի շրջանակներում շուրջ 1000 աշխատակից ստացել է դրամական օգնություն անձնական, ընտանեկան, առողջական կամ այլ խնդիրների հետ կապված ծախսերը հոգալու համար:
- Աշխատակիցների մշակութային կյանքի խթանման ծրագիրը իրականացնելով՝ ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը իր աշխատակիցներին տրամադրել է մոտ 10.000 տոմս մայրաքաղաքային տարբեր միջոցառումներին մասնակցելու համար:
- Համադրելով օգտակարը և հաճելին ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության աջակցությամբ կազմակերպվել են միջամբիոնային գիտագործնական սեմինարներ:
- ‹‹Աջակցություն նորաստեղծ ընտանիքներին›› ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ աշխատակիցները ամուսնական պետական գրանցումից հետո՝ 3 ամսվա ընթացքում ստացել են դրամական օգնություն: Ինչպես նաև յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար ևս տրամադրվել է դրամական օգնություն:
- ‹‹Դրոշներ››. Այսպես է հայտնի ԲՈՒՀ-ի գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկի միջանցքը, որտեղ կախված են մեզ մոտ սովորող արտասահմանցի ուսանողների երկրների դրոշները: Տարիների ընթացքում դրանք մաշվել, գունաթափվել և կորցրել էին իրենց հմայքը: ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպությունը, հաշվի առնելով ԲՈւՀ-ի այդ հատվածի ներկայացուցչական դերը՝ որպես միջազգային ԲՈւՀ-ի, ձեռնամուխ եղավ այդ խնդրի լուծմանը: Դրոշները փոխարինվեցին նորերով, ավելացավ նաև դրոշներ քանակը, քանի որ տարիների ընթացքում մեր ԲՈւՀ-ի միջազգային կապերի աշխարագրությունը ընդլայնվել էր:
- Միանգամից երկու ծրագիր՝ ուղղված համալսարանական կլինիկաներում բուժվող երեխաներին ‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության աջակցությամբ: ‹‹Մուրացան›› համալսարանական կլինիկայի փոքրիկների նկարած նկարները ցուցադրվեցին համալսարանում: Կարճ ժամանակ անց ‹‹Հերացի›› հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայում բացվեց արտ-թերապիայի սենյակը:
Առջևում են նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք նոր շունչ կհաղորդեն ԵՊԲՀ աշխատակիցների մասնագիտական և առօրյա գործունեությանը:
‹‹Հերացի›› արհեստակցական կազմակերպության կանոնադրություն 2019