• Հայ
  • Рус
  • Eng

Ս.թ. դեկտեմբերի 1-ին առցանց հարթակում կազմակերպվեց մոնիթորինգային այց Հայաստանում Erasmus+ գրասենյակի նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն էր ուսումնասիրել ARMDOCT ծրագրի ներդրման ընթացքը: Հարթակում էին ARMDOCT ծրագրի ԵՊԲՀ համակարգող, գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, Հայաստանում Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, Erasmus+ Գրասենյակի ծրագրի պատասխանատու Անի Թորոսյանը, ծրագրում ներգրավված ԵՊԲՀ բոլոր ներկայացուցիչները:

Հանդիպման սկզբում ԵՊԲՀ համակարգող Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց թիմի աշխատակիցներին և նրանց գործունեությունը աշխատանքային փաթեթներում։ Այնուհետև թիմի անդամ, վարչական աշխատանքներով պատասխանատու Կիմա Ղուլյանը ներկայացրեց մեկ տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները։

Կ․ Ենկոյանը հանգամանալից անդրադարձավ նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտներին և դժվարություններին, որոնք հիմնականում պայմանավորված են ՔՈՎԻԴ-ով և պատերազմական դրությամբ, ինչպես նաև ներկայացրեց առաջարկներ ծրագրի աշխատանքները համակարգելու և բարելավելու իր տեսլականը։

Erasmus+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան հանդես եկավ բարելավման առաջկություններով։

 

 

 

Երգը ևս կարող է բուժիչ ազդեցություն ունենալ...

14.04.2021
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վիրաբուժության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Նարեկ Ամիրյանը ...