• Հայ
  • Рус
  • Eng

Հուլիսի 15-17-ը առցնաց հարթակում Էրազմուս+ ARMDOCT «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ծրագրի շրջանակներում անցկացվեց կարողությանների զարգացման վերապատրաստում:

«Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» խորագրով վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Լիտվայի, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Իտալիայից, ինչպես նաև ծրագրի արտաքին շահառուներ։

ԵՊԲՀ-ն, հանդիսանալով ARMDOCT ծրագրի գործընկեր համալսարան, նույնպես մասնակցում էր վերապատրաստմանը: 

Վերապատրաստման նպատակն էր ծանոթանալ ծրագրի գործընկեր երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) դոկտորական կրթության քաղաքականությանը և կառուցվածքին։  Ժան-Մուլին Լիոնի 3 համալսարանի, Թերամոյի համալսարանի, Վիլնյուսի համալսարանի, ինչպես նաև Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչները ներկայացրեցին պետության և բուհերի միջև հարաբերությունները, ինչպես նաև դոկտորական կրթության քաղաքականության նպատակներն ու գերակայությունները:

Անդրադարձ կատարվեց նաև հետազոտությունների ռազմավարությանը, դոկտորական կրթության ֆինանսավորմանը, դոկտորական կրթության կազմակերպման մեջ գործարար ոլորտի ներգրավվածությանը: Հուլիսի 17-ին տեղի ունեցավ պլենար քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի համակարգմամբ «Դոկտորական կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով, ինչպես նաև ծրագրի համակարգման հանդիպում։

Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքից. www.armdoct.com 

Գարնանային ալերգիաներ. ինչպե՞ս պայքարել դրանց դեմ

22.03.2023