• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 6 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 8000 ուսանող, նրանցից 1184-ը՝ աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։

Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։

Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։

Բուհի պատմությունը

«Մասնագիտություն»․ Մենք նրանց ենք վստահում ամենաթանկը՝ երեխաների առողջությունը 30.05.2023

31.05.2023
Մանկաբույժը յուրաքանչյուրիս կյանքում առաջին բժիշկն է։ Նա գիտի երեխայի օրգանիզմի և վերջինիս զարգացման առանձնահատկություններն աճի ...