• Հայ
  • Рус
  • Eng

ՄԻՆԵՐՎԱ

Ճանաչողական այց  Վալենսիայի համալսարան

Նոյեմբեր 5-9, 2019

Նոյեմբերի 5-9 Վալենսիայի համալսարանում իրականացվեց ՄԻՆԵՐՎԱ ծրագրի հերթական ճանաչողական այցը, որին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանները Հայաստանից, Մոլդովայից և ԵՄ անդամ պետություններից:

Հանդիպումները մեկնարկեցին Վալենսիայի համալսարանի La Nau անունը կրող մշակութային կենտրոնում hամալսարանի մշակույթի և սպորտի հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Անտոնիո Արինյո Վիլարոյայի յուրօրինակ ողջույնի խոսքով:

Առաջին աշխատանքային հանդիպման ընթացքում համալսարանի հետազոտությունների և նորարարության ծառայության աշխատակիցներ Ռոսա Գարսիա Պերեսն ու Վերոնիկա Սթրաթչը պատմեցին, թե ինչ ճանապարհ են անցել HR4SR վարկանիշ ձեռք բերելու համար: Գրադարանի տնօրեն Ռոսարիո Գարսիան ներկայացրեց բաց մատչելիությամբ հոդվածների հարթակի և հետազոտողի ծրագրի կառուցվածքը, այնուհետև ցուցադրեց Վալենսիայի համալսարանի առցանց շտեմարանի՝ Roderic-ի հնարավորությունները:

Ճանաչողական այցի 2-րդ օրը բացառապես առնչվում էր հանրահասանելի գիտության տեխնոլոգիական խնդիրներին: Ներկայացվեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը Վալենսիայի համալսարանի ուսանողների, հետազոտողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի վարման և վարչական աշխատանքների կառավարման գործընթացում:

Այնուհետև տեղի ունեցավ համալսարանի գրադարանային ծառայությանը նվիրված հանդիպումը, որտեղ ներկայացվեց գրադարանն ամողջությամբ, ինչպես նաև նկարագրվեց հետազոտողների հետ տարվող աշխատանքների ողջ ծավալն ու բովանդակությունը: Երկրորդ օրվա աշխատանքներն ամփոփվեցին ՏՏ մասնագետների քննարկմամբ, որի ընթացքում Մոլդովայի և Հայաստանի հաստատությունների ՏՏ ներկայացուցիչները քննարկեցին համալսարանական շտեմարաններ կառուցելու համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ընտրության հարցը:

Վալենսիայի համալսարանի գիտական կենտրոնում տեղի ունեցավ վերջին աշխատանքային հանդիպումը, որտեղ հագեցած ելույթ ներկայացրեց IATA-CSIC հետազոտող, DOAJ խմբագիր, Իսպանիայի Readalyc և SciElo էլեկտրոնային գրադարանների գիտական կոմիտեի անդամ Ռեմեդիոս Մելերոն: Նա խոսեց բաց հասանելիությամբ հետազոտական տվյալների և ենթատվյալների շահագործման ազգային և եվրոպական գործընթացների մասին:

Ճանաչողական այցն ամփոփեց Վալենսիայի համալսարանի ռեկտորատի անդամ Էստեբան Սանչիսը, ով ընդգծեց հանրահասանելի գիտության կարևորությունը մեր ժամանակների գիտական հանրության համար և բոլորին մաղթեց ծրագրի հաջող իրականացում:

Վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

26.11.2019
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ բարեկարգված ...