ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էթիկայի Կոմիտեի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 8-ն է: Նիստը տեղի կունենա հունիսի 15-ին:
ԵՊԲՀ-ին առընթեր Էթիկայի կոմիտեն (ԷԿ) գործում է 10.11.2009 թ-ի ռեկտորատի նիստի թիվ 12 որոշման համաձայն: Նրա հիմնական նպատակն է ապահովել համալսարանում և այլ բժշկական հաստատություններիում կատարվող գիտահետազոտական աշխատանքների բարձր մակարդակը և նրանց համապատասխանությունը էթիկայի կանոններին: Էթիկայի կոմիտեի գործունեությունը չպետք է հակասի տեղական օրենսդրական ակտերին:
Սկզբունքները՝
Կոմիտեի կազմը
Կոմիտեի կազմը ձևավորվում է իրազեկ անձանց ընդգրկմամբ՝ անկախ աշխատելու կարողությամբ: Կոմիտեի կազմը պետք է բազմազան լինի, պետք է ընդգրկված լինեն համապատասխան մասնագետներ տարբեր բնագավառներից: Կոմիտեի նախագահի թեկնածությունը հաստատվում է ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի խորհրդի կողմից, նախագահը նշանակում է կոմիտեի անդամներին: Կոմիտեն կազմված է առնվազն 11 և առավելագույնը 17 անդամներից:
Որոշումների կայացումը
Որոշումների կայացման կարգը սահմանվում է հատուկ ընթացակարգով, որը սահմանվում է կոմիտեի կանոնակարգով: Քվեարկությանը մասնակցում են այն անդամները, որոնք մասնակցել են հայտի քննարկմանը, իսկ այն անդամները, որոնց մասնակցությունը տվյալ հայտի փորձաքննությանը կարող է շահերի բախում առաջացնել, չեն մասնակցում հայտի ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը: Որոշումը կայացվում է ըստ մեծամասնության քվեների:
ԷԿ-ի քննարկմանը պահանջվող փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է հայերեն լեզվով ստորին բերված պահանջների համապատասխան: Եթե հայտը ամբողջովին համապատասխանում է պահանջներին, ապա ընդգրկվում է նիստի օրակարգում: Եթե աշխատանքը չի համապատասխանում ԷԿ-ի պահանջներին, չի ընդունվում քննարկման համար: Այդ դեպքում դիմորդին բացատրվում է մերժման պատճառը: Նիստի օրակարգը տեղադրվում է ԷԿ-ի կայք նիստից 7 օր առաջ: Այս ժամկետից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է: ԷԿ-ի եզրակացությունը դիմորդին տրվում է նիստի հաջորդ օրը:
ԷԿ-ի նիստերը կազմակերպվում են ըստ ժամանակացույցի: Անդամները նախապես ծանոթանում են համապատասխան փաստաթղթերին: Խորհրդատուները և ղեկավարները կարող են մասնակցել հայտի քննարկմանը, արտահայտել իրենց կարծիքը ըստ անհրաժեշտության կամ այն ուղարկել էլ. փոստով՝ գաղտնիության պայմանով:
Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվում հետևյալ խնդիրներին՝
ԷԿ-ի պատասխանը կարող է լինել՝ 1) դրական, 2) դրական` դիտողություններով, 3) բացասական:
Պատասխանը տրվում է գրավոր: Բացասական կամ մասնակի բացասական արդյունքի դեպքում բերվում են մանրամասն պատճառաբանություններ:
Էթիկայի կոմիտեի կազմ
1. Դիմում
2. Կենդանիների հետ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ
3. Հետազոտության մասնակցության տեղեկացված համաձայնություն
4. Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացման էթիկական փորձաքննության հայտ
5. Տեղեկանք
6. Տեղեկանք1
7. Տեղեկանք2
8. Տեղեկանք3
1) ԷԿ-ի նախագահին ուղղված դիմում
2) Պլան- անոտացիա կամ փորձաքննության ենթարկվող այլ փաստաթուղթ
3) Ստորաբաժանման (ամբիոնի ) նիստի որոշման քաղվածք
4) Հետազոտողի բրոշուր (հայտ), որտեղ մանրամասն նկարագրվում է հայտի բովանդակությունը, մարդկանց կամ լաբորատոր կենդանիների հետ կատարվող փորձերի արձանագրությունը աշխատանքի օրացուցային ընթացակարգի նկարագրությամբ:
5) Կիրառվող դեղերի, օրիգինալ մեթոդների, նրանց հեղինակային ձևափոխման վարաբերյալ համառոտ անոտացիա (վերլուծել փորձարկվող դեղերի կամ տեխնոլոգիաների առանձնահատկություններին և անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև՝ հայտի դիտարկման պահին տարվող կլինիկական հետազոտությունների արդյունքներին վերաբերող տվյալները,այդ թվում վերջին գիտական հոդվածներ, այլ տպագրված նյութեր, փորձարկվող դեղի կարճ բնութագրերի տեսքով և այլն):
6) Հետազոտողի և նրա գիտական ղեկավարի կամ խորհրդատուի ստորագրված և թվագրված մասնագիտական կենսագրերը (CV)՝ հեռախոսահամարների նշմամբ:
7) Հիվանդի տեղեկացված համաձայնության ձև, եթե նախատեսվում է երեխաների կամ սահմանափակ հնարավորությունների տեր անձանց մասնակցությամբ հետազոտություն, ապա տեղեկություն իրենց ծնողների/ խնամակալների համար, հետազոտության ընթացքում հասցված վնասի փոխհատուցման ձև, հետազոտության տվյալների անանուն հրապարակման համաձայնություն:
8) Էթիկական գրախոսական՝ տրված ԷԿ-ի փորձագետի կողմից:
9) Տվյալ աշխատանքին վերաբերող նախորդ փորձաքննության եզրակացությունը ( եթե այդպիսին եղել է):
10) Ներկայացնել աշխատանքի համառոտ բովանդակություն (կես էջի սահմանում):
11) Ներկայացվող ատենախոսության վերաբերյալ տպագրված աշխատամքների կրկնօրինակները(պատճեները):
12)Բոլոր լրացված փաստաթղթերը ներկայացնել ԷԿ թափանցիկ ֆայլերով թղթապանակի մեջ նաև ուղարկել Էթիկայի կոմիտե հետևյալ էլ.հասցեով՝ ec@ysmu.am
18.05.2023թ
Էթիկայի Կոմիտեի N 9 նիստի
ՕՐԱԿԱՐԳ
1) Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի Սրտաբանության ամբիոնի վարիչ, <<Հերացի>> թիվ 1 ՀՀ ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար պրոֆ․ Համայակ Սոսի Սիսակյանի կողմից իրականացվող «Երկրորդային սրտանոթային կանխարգելման ենթակա հիվանդների բազմազգ գրանցամատյան» ծրագրի քննարկում:
Գրախոս՝ պրոֆ. Ա. Ա. Օրդյան
2) Երևանի Մխիթար Հերացու անվ․ պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Գևորգի Հովհաննիսյանի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Բուժծառայությունների որակի, առողջապահական կարիքների, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի մասին պացիենտների պատկերացումների ուսումնասիրություն Լոռվա մարզում, Հայաստան» հետազոտական պլանի քննարկում:
Գրախոս՝ պրոֆ. Ա. Կ. Հայրապետյան
3) ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Սուսաննա Հայկազի Սահակյանի և Վահագն Արտեմի Պետրոսյանի «Թունավորումների հաճախականությունը և պատճառագիտությունը մինչև տասնութ տարեկան երեխաների շրջանում Հայաստանի Հանրապետության մարզերում և քաղաք Երևանում» հետազոտական աշխատանքի քննարկում:
Գրախոս՝ պրոֆ. Ա. Կ. Հայրապետյան
4) ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Նաիրիի Թամամյանի և պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի, Իմունաուռուցքաբանության ինստիտուտի հետազոտող Մարիա Սամվելի Բադիկյանի կողմից ներկայացված «Ասպիրինի ընդունման օպտիմալ սխեման թրոմբոզի կանխարգելման նպատակով Ph-բացասական միելոպրոլիֆերատիվ հիվանդություններով պացիենտների շրջանում» հետազոտական աշխատանքի քննարկում:
Գրախոս՝ դոց. Ս. Հ. Դանելյան
5) ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրատուրայի I կուրսի ուսանողների թեզեր՝
Գրախոս՝ պրոֆ. Ա. Կ. Հայրապետյան