Նպատակը
ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհուրդը ստեղծվել և գործում է բժշկական համալսարանում (ԳՀԿ, ամբիոններ, կլինիկաներ) իրականացվող գիտահետազոտական գործունեության պլանավորման և համակարգման նպատակով:
Խնդիրները
-
համալսարանի գիտական ուղղությունների և գիտական ծրագրերի քննարկում ու հաստատում,
-
համալսարանի ԳՀԿ-ի և ամբիոնների պլանային թեմաների, ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկում ու հաստատում,
-
ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի դիմորդների երաշխավորում և նրանց հաշվետվությունների քննարկում,
-
հայցորդների ատենախոսությունների պլան-անոտացիաների քննարկում և հաստատում, նախնական փորձաքննությունների իրականացում և եզրակացության հաստատում,
-
ատենախոսությունների կատարման ընթացքի և ստացված արդյունքների քննարկում,
-
համալսարանի աշխատակիցների կողմից հրապարակման կամ մրցույթի ներկայացման նպատակով նախագծերի, մենագրությունների, գիտական, գիտամեթոդական ձեռնարկների, գյուտերի, երկարատև գործուղումների և նման այլ հայտերի քննարկում և երաշխավորում,
-
կրթության և գիտության նախարարության մրցույթով հաստատված ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական նախագծերի կատարման ընթացքի և հաշվետվությունների քննարկում ու հաստատում:
-
երիտասարդ գիտնականների խորհրդի (ԵԳԽ) և ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) գործունեության կոորդինացում,
-
գիտական համաժողովների և այլ գիտական միջոցառումների ծրագրերի քննարկում և հաստատում:
ԳԿԽ փորձագիտական հանձնաժողովները
1. Տեսական բժշկություն
2. Մանկաբարձություն և գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուռուցքաբանություն
3. Վիրաբուժություն
4. Ներքին հիվանդություններ
5. Ստոմատոլոգիա, ԼՕՌ և աչքի հիվանդություններ
6. Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում
7. Նյարդաբանություն, հոգեբուժություն և թմրաբանություն, բժշկական հոգեբանություն
8. Առաջնային փաստաթղթերի, նյութի և մեթոդների ստուգման
9. Էթիկայի կոմիտե
Գիտակոորդինացիոն խորհրդի
2019թ. մարտի 6-ի նիստի
(ժամը 15.00-ին, 6-րդ լսարանում)
Օրակարգ
1. ՀՀ Գիտության Կոմիտեի կողմից մշակված «ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՏԱՐԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» կարգի քննարկում
Զեկուցող` Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կ.Բ. Ենկոյան
2. Ատենախոսական աշխատանքների թեմաների և նախնական փորձաքննությունների վերաբերյալ փորձագիտական հանձնաժողովների եզրակացությունների հաստատում
- «Ստոմատոլոգիա, ԼՕՌ և աչքի հիվանդություններ» փորձագիտական հանձնաժողովի նախագահ` պրոֆ.Հ.Յու. Տեր-Պողոսյան
- «Ներքին հիվանդություններ» փորձագիտական հանձնաժողովի նախագահ` պրոֆ. Ա.Մ. Մինասյան
3. Ընթացիկ հարցեր
ԳԿԽ գիտքարտուղար, կ.գ.թ. Գոհար Փարսադանյան
Հեռ. (+374 60) 621 221; ներքին 2-21;
Էլ. փոստ՝ science@ysmu.am