Մենտիմետերին նվիրված այս տարածքում տեղադրված են այս գործիքի կիրառման հետ կապված տարաբնույթ նյութեր՝ ուղեցույցներ, տեսանյութեր, հոդվածներ։
ԵՊԲՀ-ի դասախոսները կարող են նաև անդամակցել ԵՊԲՀ Սպլին ակումբին և հնարավորություն ստանալ օգտվել Մենտիից լիարժեք։
#1. Բարի գալուստ դեպի Մենտիմետեր՝ կարճ՝ 6 էջանոց նկարներով ու հղումներով լի նյութ, հատկապես նրանց համար, ովքեր դեռ քիչ գիտեն այս գործիքի մասին։
#2. Մենտիմետեր՝ ներառական լսարան՝ այս նյութը մի քիչ ավելի մանրամասն է, հատկապես նրանց համար, ովքեր նախընտրում են առավել սոլիդ հետազոտություններ՝ կրթական տեխնոլոգիաների հիմքում։ Շատ համով նկարազարդ ու հղումազարդ 17 էջ։
#3. Եվ վերջապես, հստակ ու կարճ այս ուղեցույցը ցույց կտա, թե ինչպես հեշտ, արագ ու ճիշտ կարգավորումներով ստանալ Մենտիմետերային ներկայացում։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին կայանալու է մեր դասախոսների համար նախատեսված թրեյնինգը` zoom հարթակով, որը վարելու Մենտիմետերի ներկայացուցիչ Merve X-ը։ Մասնակցելու համար խնդրում ենք գրել grigoryan.artem@gmail.com հասցեով։
Այս բաժնում տեղադրվելու է Մենտիմետերին վերաբերող առավել էական տեղեկատվություն։ Ընթացքին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Սպլին ակումբին, ստանալ առավել մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև հանդես գալ Ձեր առաջարկություններով, տեսանկյուններով և այլն։
«Մենտիմետր». ինտերակտիվության բարձրացման նոր գործիք՝ ԵՊԲՀ-ում