• Հայ
  • Рус
  • Eng

Հոկտեմբերի 5-ին ԵՊԲՀ-ի գիտության վարչությունը հյուրընկալել էր «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի համակարգող, Մոլդովայի տնտեսական հետազոտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների և եվրոպական նախագծերի պրոռեկտոր Օլեսյա Սիրբուին և ծրագրի ֆինանսական աշխատանքների պատասխանատու Աննա Մադանին:

Իրականացվեց MINERVA ծրագրի հերթական մշտադիտարկումը, որի ընթացքում Գիտության Վարչության պետ Ս․Պ․ Քոչարյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները առցանց շտեմարանի կառուցման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, EURAXESS-ի անդամակցության, Բեռլինի հռչակագրին միանալու և  HR գերազանցության պատվանշանի հայտադիմումի ներկայացման առնչությամբ։ Մատնանշվեցին ընթացիկ աշխատանքները խոչընդոտող հանգամանքները, որոնց քննարկման արդյունքում ուրվագծվեցին ծրագրի հետագա անելիքները։

Գարնանային ալերգիաներ. ինչպե՞ս պայքարել դրանց դեմ

22.03.2023