• Հայ
  • Рус
  • Eng

Տեղային անզգայացման, ատամների հեռացման, կարերի տեղադրման, ապիկեկտոմիայի, ռետենցված ատամների հեռացման, պերիոստալ թարախակույտի բացահատման և դրենավորման կատարման հիմքերը և առանձնահատկությունները վիրաբուժական ստոմատոլոգիայում:

Բժիշկ - ստոմատոլոգների համար

Գիտագործնական դասընթաց

Ստոմատոլոգիական գերազանցության դասընթաց

Տեղային անզգայացման,ատամների հեռացման,կարերի տեղադրման,ապիկեկտոմիայի,ռետենցված ատամերի հեռացման,պերիոստալ թարախակույտի բացահատման և դրենավորման կատարման հիմունքները և առանձնահատկությունները վիրաբուժական ստոմատոլոգիայում:

Դաընթացը ներառում է՝

  • դասընթացը  վարող դասախոսի կողմից տեսական նյութի քննարկում, համապատասխան նյութի տեսադիտում  
  • դասախոսի հսկողությամբ մասնակցի գործնական աշխատանքի կատարում ֆանտոմային մոդելների վրա ժամանակակից վարժասարքերի օգնությամբ:

 

ԾՐԱԳԻՐ

Տևողությունը ՝ ( --21 ժամ,--6- օր)

 № 

Թեմա 

Առարկա 

դասախոս

Գործնական

պարապմունքներ

Դասախոսություն

ներ

Տևողություն

(ժամերշաբաթ)

1

Վիրաբուժական ստոմատոլոգիա

 

 

 

 

1.1

Տեղային անզգայացում

Դասախոսություն

·        Ցավ և ցավի ֆիզիոլոգիա

·        Տեղային անզգայացման տեսակները ստոմատոլոգիայում

·        Տեղային անզգայացնող նյութերի տեսակները,նրանց կլինիկաֆարմակոլոգիական բնութագիրը

·        Պրեմեդիկացիա ,տեսակները,նրա անցկացման ցուցումները,դեղորայքի ընտրությունը

·        Ներսփռանքային անզգայացում,նրա կատարման առանձնահատկությունները դեմքի փափուկ հյուսվածքների և ալվեոլար ելունների վրա

·        Վերին ծնոտի արտաբերանային և ներբերանային հաղորդչական անզգայացման տեսակները,կատարման առանձնահատկությունները,ցուցումները,հակացուցումները,սխալները և բարդությունները

·        Ստորին ծնոտի արտաբերանային և ներբերանային հաղորդչական անզգայացման տեսակները,կատարման առանձնահատկությունները,ցուցումները,հակացուցումները,սխալները և բարդությունները

·        Ներսփռանքային և հաղորդչական անզգայացման համատեղ կիրառման  ցուցումները

 

·        Տեղային անզկայացման հետևանքով առաջացած ընդհանուր  բարդությունները և դրանց կանխարգելման և վերացման եղանակները

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        Տեղային անզգայացման համար անհրաժեշտ գործիքների ցուցադրում դասախոսի կողմից և ճանաչում մասնակցի կողմից

·        Ներսփռանքային անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ  մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Կտրիչային անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ  մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·         Քմային անցքի շրջանում անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ  մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Տուբերալ անզգայացման տեխնիկայի ցուցադրում,ուսուցանում դասախոսի կողմից  արհեստական գանգի մոդելի վրա

·        Ներկապանային  անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ  մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա

 

·        Մենթալ անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ  մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Մանդիբուլյար  անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ  մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Տորուսալ անզգայացման տեխնիկայի ցուցադրում դասախոսի կողմից և դասախոսի հսկողությամբ  մասնակցի կատարում,հատուկ ֆանտոմային մոդելի վր

 

Կարեն Լալայան

2 ժ

1ժ15ր

3 ժամ 30րոպե

1.2

 

Ատամների հեռացում

Դասախոսություն

·        Ատամի հեռացումը,որպես առանձնահատուկ վիրաբուժական միջամտություն

·        Ատամի հեռացման տեղային և ընդհանուր ցուցումները և հակացուցումները

·        Սիրտ-անոթային,արյան և այլ համակարգային հիվանդություններով հիվանդների ատամների հեռացման առանձնահատկությունները

·        Բժիշկի  և հիվանդի դիրքը ատամի հեռացման ժամանակ

·        Ատամների հեռացաման գործիքներ՝աքցաններ նրանց տեսակները,կառուցվածքը,օգտագործման ցուցումները

·        Տարբեր խմբերի ատամների հեռացման տեխնիկան

·        Էլեվատորներ,տեսակները,տարբեր էլեվատորների օգտագործման տեխնիկան

·        Խորը տեղակայված կոտրված արմատների հեռացման առանձնահատկությունները

·        Երրորդ աղորիքի հեռացման տեխնիկան նրա կիսածկտած կամ ռետենցիայի պայմաններում

·        Ատամի հեռացումից հետո վերքի մշակումը ,հետագա  խնամքը և ատամնաբնի վերականգնման առանձնահատկությունները

·        Ալվեոլոէկտոմիայի ցուցումները և կատարման տեխնիկան

·        Ատամի հեռացման բարդությունները,նրանց կանխարգելումը և բուժումը

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

ԸՆԴ5

Գործնական

·        Ատամների հեռացման համար անհրաժեշտ գործիքների ցուցադրում դասախոսի կողմից և յուրաքանչյուր մասնակցի կողմից նրանց ճանաչում

·        Ատամի հեռացման ընթացքում հիվանդի և բժշկի ճիշտ դիրքերի ցուցադրում

·        Վերին ծնոտի ատամների հեռացման տեխնիկայի ուսուցանում և դասախոսի հսկողությամբ կատարում մասնակցի (կողմից մեկ ֆրոնտալ և մեկ ծամիչ ատամի հեռացում) կողմից հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Ստորին ծնոտի ատամների հեռացման տեխնիկայի ուսուցանում և դասախոսի հսկողությամբ կատարում մասնակցի (կողմից մեկ ֆրոնտալ և մեկ ծամիչ ատամի հեռացում) կողմից հատուկ ֆանտոմային մոդելի վրա

 

 

 

Կարեն Լալայան

2 ժ

1ժ15ր

 3 ժամ 30րոպե

1.3

Կտրվածքի և տարբեր տեսակի կարերի տեղադրման,կարերի հեռացման տեխնիկայի ուսուցանում և կատարում

Դասախոսություն

·        Կտրվածքների կատարման տեխնիկայի ուսուցում

·        Հանգուցակարերի տեղադրման տեխնիկայի ուսուցում

·        Անընդհատ կարերի տեղադրման տեխնիկայի ուսուցում

·        Մատրացաձև կարերի տեղադրման տեխնիկայի ուսուցում

·        Կարերի հեռացման տեխնիկայի ուսուցում

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        Կտրվածքների կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Հանգուցակարերի տեղադրման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Անընդհատ կարերի տեղադրման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Մատրացաձև կարերի տեղադրման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Կարերի հեռացման կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա

 

Աննա Յու.

Պողոսյան

2 ժ

1ժ15ր

3 ժամ 30րոպե

1.4

Ապիկեկտոմիայի կատարման տեխնիկայի ուսուցանում և կատարում

Դասախոսություն

·        Ապիկեկտոմիայի ցուցումներ

·        Ապիկեկտոմիայի հակացուցմներ

·        Ապիկեկտոմիայի կատարման տեխնիկայի հիմունքները և առանձնահատկությունները,կատարման տեխնիկայի ուսուցանում

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        Ապիկեկտոմիայի կատարման  ժամանակ  մասնակցի կողմից կտրվածքի կատարում հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Ապիկեկտոմիայի կատարման ժամանակ ոսկրային հյուսվածքի հատում մասնակցի կողմից, հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Ապիկեկտոմիայի կատարման ժամանակ մասնակցի կողմից ապեքսի հատում  հատուկ ֆանտոմային մոդելի վրա

·        Ապիկեկտոմիայի կատարման ժամանակ  մասնակցի կողմից հյուսվածքների վերականգնում հատուկ ֆանտոմային մոդելի վրա

 

 

 

Աննա Յու.

Պողոսյան

2 ժ

1ժ15ր

3 ժամ 30րոպե

1.5

Ռետենցված  և կիսառետենցված ատամների հեռացման տեխնիկայի ուսուցանում և կատարում

·        Ատամների ռետենցիաի և կիսառետենցիա եթիաոլոգիա

·        Ատամների  ռետենցիաի և կիսառետենցիա պաթոգենեզ

·        Ռետենցված ատամների հեռացման ցուցումները

·        Ռետենցված ատամների հեռացման հակացուցումները

·        Կիսառետենցված ատամների հեռացման ցուցումները

·        Կիսառետենցված ատամների հեռացման հակացուցումները

·        Ռետենցված ատամների հեռացման տեխնիկա

·        Կիսառետենցված ատամների հեռացման տեխնիկա

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        Ռետենցված ատամի հեռացում,կատարման տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից 

·        Կիսառետենցված ատամի հեռացում, կատարման տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից 

 

 

 

Աննա Յու.

Պողոսյան

2 ժ

1ժ15ր

3 ժամ 30րոպե

1.6

       Համապատսխան ֆանտոմի վրա պերիոստալ աբսցեսի բացահատու և դրենավորում

         

·        Պերիոստալ աբսցեսի առաջացման էթիոլոգիան և պաթոգենեզը

·        Պերիոստալ աբսցեսի ախտորոշման հիմունքները

·        Պերիոստալ աբսցեսի բացահատման առանձնահատկությունները

·        Պերիոստալ աբսցեսի դրենավորման ուսուցում

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        Պերիոստալ աբսցեսի բացահատման  տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից 

·        Պերիոստալ աբսցեսի դրենավորում կատարման տեխնիկայի ուսուցանում և մասնակցի ճիշտ կատարման հսկողություն դասախոսի կողմից 

 

 

 

 

Աննա Յու.

Պողոսյան

2 ժ

1ժ15ր

3 ժամ 30րոպե

 

Վերապատրաստման մոդուլի մասնակցության վճարը՝

Առանց ՇՄԶ կրեդիտավորման վերապատրաստում՝ 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,

ՇՄԶ կրեդիտավորմամբ վերապատրաստում՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 60․000 վաթսուն հազար ՀՀ դրամ) :

 

Դասընթացը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից, դասընթացի ավարտին տրվում է  ՇՄԶ 7  տեսական և 12 գործնական կրեդիտ: 

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:

Փոքրիկ էքսկուրս դեղագիտական ֆակուլտետով, որն այս տարի նշում է հիմնադրման կես դարը

26.09.2022
Փոքրիկ էքսկուրս դեղագիտական ֆակուլտետով