• Հայ
  • Рус
  • Eng

Բժիշկ - ստոմատոլոգների համար

Գիտագործնական դասընթաց

Ստոմատոլոգիական գերազանցության դասընթաց

Շարժական պրոթեզներով օրթոպեդիկ բուժման հիմնական սկզբունքները

Դաընթացը ներառում է՝

  • դասընթացը  վարող դասախոսի կողմից տեսական նյութի քննարկում, համապատասխան նյութի տեսադիտում  
  • դասախոսի հսկողությամբ մասնակցի գործնական աշխատանքի կատարում ֆանտոմային մոդելների վրա ժամանակակից վարժասարքերի օգնությամբ:

 

ԾՐԱԳԻՐ

Տևողությունը ՝ 17 ժամ 30 րոպե, 5 օր

 

 № 

Թեմա 

Առարկա 

դասախոս

Գործնական

պարապմունքներ

Դասախոսություն

Ներ

Տևողություն

(ժամերշաբաթ)

 

Օրթոպեդիա

 

 

 

 

1.

Դասախոսություն

     Լրիվ շարժական պրոթեզավորման I, II բուժայցեր:

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        միոստատիկ դրոշմի ստացում

·        անհատական գդալի եզրերի ճշգրտում

·         ֆունկցիոնալ դրոշմի ստացում

 

 

դոց. Նվարդ Վանյան

1 ժ15ր

  2ժ

3 ժամ 30րոպե

2

 

Դասախոսություն

Լրիվ շարժական պրոթեզավորման III, IV, V բուժայցեր

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        հետին պատնեշի որոշում

·        մոմե գլանակների պատրաստում

·        կենտրոնական փոխհարաբերության գրանցում

դոց. Նվարդ Վանյան

1 ժ15ր

 3 ժամ 30րոպե

3

 

Դասախոսություն

1.    Մասնակի անատամություն, նրա դասակարգումը:

2.       Մասնակի շարժական թիթեղային պրոթեզի կլինիկական և աշխատանոցային փուլերը:

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·        դրոշմի ստացում

·        գլանակների պատրաստում

·         կենտրոնական փոխհարաբերության գրանցում 

դոց. Նվարդ Վանյան

2ժ15ր

3 ժամ 30րոպե

4

 

Դասախոսություն

Մասնակի շարժական աղեղային պրոթեզների կառուցվածքը, դիզայնի ընտրություն, պատրաստման կլինիկական և աշխատանոցային փուլերը:

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

·     բյուգելային պրոթեզների դիզայնի ընտրությունը տարբեր կլինիկական դեպքերում 

դոց. Նվարդ Վանյան

2 ժ

1ժ15ր

3 ժամ 30րոպե

5

Դասախոսություն

1.    Աթաչմենային համակարգեր, նրանց կիրառումը տարբեր կլինիկական դեպքերում:

2.    Պրոթեզի վերահենքավորման և վերանորոգման տեխնիկան:

3.    Իմեդիաթ-պրոթեզներ:

 

ԸՆԴՄԻՋՈՒՄ 15 ՐՈՊԵ

Գործնական

Շարժական պրոթեզավորման վերաբերյալ հարց ու պատասխան:

 

դոց. Նվարդ Վանյան

2 ժ15ր

3 ժամ 30րոպե

 

Վերապատրաստման մոդուլի մասնակցության վճարը՝

Առանց ՇՄԶ կրեդիտավորման վերապատրաստում՝ 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,

ՇՄԶ կրեդիտավորմամբ վերապատրաստում՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 60․000 վաթսուն հազար ՀՀ դրամ) : 

Դասընթացը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից, դասընթացի ավարտին տրվում է  ՇՄԶ 8  տեսական և 7 գործնական կրեդիտ: 

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ:

Ալցհայմերի հիվանդության հետազոտություն՝ նորարար մոտեցմամբ

30.11.2022