ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հաստատվել է
ԵՊԲՀ Գիտական խորհրդի 15.12.2022թ.
թվականի թիվ 22-12-14-12 որոշմամբ
Ռեկտոր Ա.Ա.Մուրադյան
1) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Համալսարան) «Օտարերկրյա ուսանողներ ներգրավելու մասին» սույն քաղաքականությամբ (այսուհետ՝ Քաղաքականությամբ) սահմանվում են Համալսարանի միջազգային կրթական գործընթացի կազմակերպման ընդհանուր նպատակները և քաղաքականությունը, իրագործման գործընթացները:
2) Համալսարանի միջազգային կրթական գործընթացի առանցքային առաջնահերթություններից է օտարերկրյա քաղաքացիների ներգրավումը և կրթության կյազմակերպումը:
3) Օտարերկրյա քաղաքացիների ներգրավումը Համալսարանի միջազգայնացման քաղաքականության բաղկացուցիչ մաս է:
4) Համալսարանում օտարերկրացիների կրթությունն իրականացվում է միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերի, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների դիմումների հիման վրա:
5) Համալսարանում օտարերկրացիների կրթությունն իրականցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
6) Վճարովի համակարգում սովորող օտարերկրացիների ներգրավումը հանդիսանում է Համալսարանի տնտեսական աճի գործոն և միջազգային հեղինակության և դիրքի ամրապնդման հզոր պաշար (ռեսուրս):
7) Համալսարանի օտարերկրացի շրջանավարտները, որպես կանոն, մեր երկրի հանդեպ լոյալություն դրսևորող անձինք են, ովքեր իրենց երկրում ունենում են ազդեցության գործոն և կարող են նպաստել կրթության և առողջապահության բնագավառներում միջազգային կապերի ամրապնդմանը:
8) Համալսարանի միջազգայանցման քաղաքականության իրագործման մեջ, այդ թվում և օտարերկրյա ուսանողների ներգրավման ուղղությամբ մեծ կարևորություն ունի այն իրողությունը, որ ըստ դեմոգրաֆիկ վիճակագրական տվյալների, հնաբնակ և նորաբնակ հայկական սփյուռքի ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում կազմում է 8-10 միլիոն մարդ, որոնցից մեծ թվով երիտասարդներ հնարավորություն ունեն բժշկական կրթություն ստանալու Համալսարանում՝ ի նկատի ունենալով ուսուցման եռալեզու հանգամանքը (հայերեն, անգլերեն, ռուսերեն):
9) Համալսարանը մեծ կարևորություն է տալիս օտարերկրյա բազմազգ ուսանողների աշխարհագրության ընդլայնմանը, որը բժիշկ-ուսանողների շրջանում նպաստում է գրականության, արվեստի և մշակույթի շփումների միջոցով աշխարհայացքի, մտահորիզոնի ընդլայնմանը և համամարդկային արժեքների ձևավորմանը:
Նշված նպատակին հասնելու հիմնական ուղիներն են.
1) Ինտեգրված, նախապատրաստական ծրագրերով, կլինիկական օրդինատուրայում, ինտերնատուրայում ընդունելություն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 28.04.2011 թվականի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքի անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.04.1994 թվականի «ՀՀ-ում բժիշկների և պրովիզորների հետդիպլոմային մասնագիտական կրթության համակարգի բարեփոխման մասին» թիվ 330 որոշման պահանջներով:
2) Օտարերկրյա պետությունների, ինչպես նաև ՀՀ այլ բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների Համալսարան տեղափոխման ընթացակարգը կիրառվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության 25.08.2011 թվականի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու մասին» թիվ 1240-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3) Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության գործընթացում իրավական հիմքեր են ընդունվում ՀՀ «Կրթության մասին» ՀՀ օրենքը (14.04.1999թ.), «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը (14.12.2004թ.):
Համալսարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ուսումնասիրման ենթակա են նաև օտարերկրյա պետություններում բժշկական կրթություն ստանալու նպատակով դիմորդի երկրի քաղաքացիներին վերաբերող օրենսդրական պահանջները, որոնք վերաբերում են լիարժեք դպրոցական կրթությունը հաստատող փաստաթղթին, այդ փաստաթղթերում գիտական ուղղվածության առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ուսուցման լեզվի առարկաների) պարտադիր առկայությանը, դպրոցական առաջադիմության նվազագույն շեմին:
4) Օտարերկրյա դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է բացառապես քննության արդյունքների հիման վրա, համաձայն Համալսարանի Գիտական խորհրդի կողմից հաստատված 03.10.2018թ. «Օտարերկրացի դիմորդների ընդունելության մասին» կանոնակարգով:
5) ՀՀ միասնական և կենտրոնացված ընդունելության կարգով քննությանը մասնակցած և քննական առարկաներից դրական գնահատական ստացած օտարերկրացի դիմորդը ազատվում է այդ առարկաների քննությունից:
6) Նախապատրաստական ուսումնական ծրագրով ընդունելությունը կազմակերպվում է Համալսարանի Գիտական խորհրդի 24.05.2017թ. թիվ 08 որոշմամբ հաստատված
«Օտարերկրացիների նախապատրաստական կրթության» կանոնակարգով:
7) ՀՀ Կառավարության 22.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմորդի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ նույն կարգի 33-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ համալսարան ներկայացվող հանրակրթական փաստաթղթի (ատեստատ) վավերացումը պետք է հաստատված լինի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» (Ապոստիլ) 1961թ. հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի պահանջներին համապատասխան:
8) Օտարերկրյա ուսանողների տեղափոխությունը այլ երկրների և/կամ ՀՀ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից Համալսարան իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության և իրավական ակտերի, այդ թվում Համալսարանում ընդունված կարգերի շրջանակներում:
9) Համալսարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ուսումնասիրման ենթակա են նաև օտարերկրյա պետություններում բժշկական կրթություն ստանալու նպատակով դիմորդ երկրի քաղաքացիներին վերաբերող օրենսդրական պահանջները և օտարերկրյա պատկան մարմիներին ներկայացվում են Համալսարանի կրթական ծրագրերը և որակավորմանը վերաբերող անհրաժշետ փատաթղթերը:
1) Յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբին պետք է իրականացվեն տեղեկությունների հավաքագրում (բենչմարկինգ), ամբողջ աշխարհում կրթական կապիտալի շրջանառության, զարգացման, փոփոխությունների տենդենցների ուսումնասիրություն՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ուսանող մատակարար երկրներում, ինչպես նաև՝ զարգացած երկրներում աշխատաշուկայի պահանջարկը բժշկական մասնագիտությունների համար:
Ուսումնասիրման ենթակա է Համալսարանում օտարերկրյա ուսանողների աշխարհագրությունը ընդլայնելու հնարավորությունը:
2) Յուրաքանչյուր օրացուցային տարվա սկզբում սահմանվում են Համալսարան ընդունվող տեղացի և օտարերկրացի ուսանողների քանակը և համամասնությունը՝ հաշվի առնելով համալսարանի նյութատեխնիկական բազայի հնարավորությունները և օտար լեզվով դասավանդող դասախոսների քանակը:
3) Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քաղաքականության հարցում պետք է հաշվի առնվի այն իրողությունը, որ`
Ներկայումս աշխատանքներ են ընթանում այլ երկրներում ևս Համալսարանի շրջանավարտների միություններ ստեղծելու ուղղությամբ:
2018 թվականից ՌԴ-ից Համալսարան ուսանողներ է ընդունել միջպետական պայմանագրով՝ «Ռոսսոտրուդնիչոստվո» կազմակերպության միջոցով, նույն թվականից՝ միջպետական պայմանագրով՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից:
4) Վերջին 10 տարիների ուսումնասիրությամբ Համալսարանում ձևավորվել են օտարերկրյա ուսանողների ուսման մեջ ներգրավման հետևյալ խողովակները, հետևյալ համամասնությամբ.
5) Օտարերկրյա դիմորդների ընդունելության վերաբերյալ առավելապես պետք է կիրառել արդեն իսկ վերը նշված ավանդական դարձած ուղիները, խրախուսել դիմորդ-Համալսարան ուղղակի կապը, ինչպես նաև՝ առանձին դեպքերում դիմորդների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով համագործակցել հավաքագրող կազմակերպությունների հետ:
6) Սահմանափակ կարողություններով ուսանողների ընդունելությունը պետք է իրականացնել ՀՀ գործող օրենսդրության, այլ իրավական ակտերի, ինչպես նաև՝ Համալսարանում ընդունված կարգի շրջանակներում:
7) Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներակայացուցչություններին, մշակութային կենտրոններին, համայնքների ղեկավարությանը, Համալսարանր շրջանավարտների ու Հայ բժիշկների միություններին, հավաքագրող կազմակերպություններին պետք է տրամադրվեն Համալսարանում օտարերկրացիների ընդունելության վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն, գովազդային տպագիր նյութեր, տեսաֆիլմեր, ինչպես նաև՝ Համալսարան ընդունվելու որոշում կայացրած դիմորդների համար իր երկրում և ՀՀ ժամանելուց հետո գործողությունների ուղեցույցներ: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ԿԳՄՍ լիազոր մարմնին պետք է ներկայացվեն դիմորդի ՀՀ հրավերի (վիզա) միջնորդություն՝ ուսումնառության վիզա ստանալու համար:
8) Համալսարանում ուսանելու որոշում կայացրած օտարերկրացի դիմորդը նախապես պետք է տեղեկացվի Համալսարանի և ուսանողի միջև կնքվող պայմանագրի բովանդակությանը, համալսարանի այլ իրավական ակտերին, անհրաժեշտության դեպքում նաև Համալսարանի Իրավաբանական բաժնի իրավական մեկնաբանություններին:
9) Համալսարանի օտարերկրյա դիմորդներին պետք է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն՝ նրանց տրամադրելով ընդունելության համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, փաստաթղթերի օրինականության վավերացման կարգը, քննական առարկաների ընդհանուր բովանդակությունը, տեղեկություն քննության ընթացակարգի մասին, ուղեցույց՝ դիմորդի քայլերի հերթականության վերաբերյալ:
10) Առաջին տարում ընդունված և այլ բուհերից Համալսարան տեղափոխված ուսանողներին պետք է ցուցաբերել աջակցություն՝ ծանոթացնելով ուսումնական ծրագրի բովանդակությանը, էլեկտիվ առարկաների ընտրության հնարավորությանը, ուսման ընթացքում առաջադիմության և պրոֆեսիոնալ կարերիայի աճի հնարավորությունները, անձնական կյանքում առաջացած խնդիրների աջակցման հնարավորությունները` պահպանել ուսանողի անձնական տվյալները և անձնական գաղտնիքները:
Անհրաժեշտ է կիրառել համալսարանական միջավայրում և բնակավայրում (ուսանողական հանրակացարան) օտարերկրյա ուսանողների ադապտացիային նպաստող միջոցառումներ:
11) Դիմորդը պետք է տեղեկացվի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու վերաբերյալ օրենսդրական պահանջներին:
12) Դիմորդների գիտելիքների ստուգման նպատակով ռեկտորի հրամանով պետք է կազմվեն «Անգլերեն լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննական հանձնաժողովներ:
1) Յուրաքանչյուր օրացույցային տարվա սկզբում Համալսարան ընդունվող օտարերկրացի ուսանողների թվաքանակը հաշվարկելու համար հիմք պետք է ընդունել Համալսարանի ուսումնական տարածքների, նյութատեխնիկական բազայի ծավալները և հնարավորությունները՝ ըստ ուսուցման լեզուների, հայալեզու, անգլալեզու, ռուսալեզու դասավանդող դասախոսների քանակը՝ ըստ ամբիոնների:
2) Ըստ անհրաժեշտության Համալսարանի գրադարանը, այդ թվում էլեկտրոնային գրապահոցը պետք է համալրել ուսումնական գրականությամբ, այդ թվում ձեռք բերել նոր գրականություն, ամբիոններում ստեղծել անհրաժեշտ քանակի ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական նյութեր:
3) Առաջին տարում ընդունված ուսանողներին, հնարավորության սահմաններում, պետք է տրամադրվի կացարաններ` ուսանողական հանրակացարանում:
Անհրաժեշտության դեպքում կարող է վարձակալվել հանրակացարանային մասնաշենք:
1) Ուսանողական հանրակացարաններում պետք է ապահովել բարենպաստ կենցաղային պայմաններ, ապահովել բնակավայրի (հանրակացրանի) անվտանգությունը՝ սահմանելով մուտքի, ելքի կանոնակարգումներ, ապահովել հակահրդեհային միջոցներով, անհրաժեշտության դեպքում կիրառել էպիդեմիոլոգիական միջոցառումներ:
Տարեկան առնվազն մեկ անգամ պետք է կազմակերպել վարժանքներ՝ տարերային աղետների կամ հրդեհի դեպքերի համար:
2) Հանրակացարանի ընթերցասրահը, կոնֆերանսների և հավաքների դահլիճներն առավելագույնս պետք է օգտագործել նպատակային նշանակությամբ:
3) Հանրակացարանի ճաշարանում պետք է ապահովել սննդային անվտանգության կանոնները:
4) Համալսարանում և հանրակացարանում պետք է պարբերաբար կազմակերպել միջմշակութային միջոցառումներ, նշելով օտարերկրյա ուսանողների պետական և ազգային տոները:
5) Ուսանողությանը վերաբերող հարցերում անհրաժեշտ է համագործակցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված՝ օտարերկրյա ուսանողի երկրի դեսպանության, մշակութային հաստատությունների, ինչպես նաև ուսանողի երկրի կրթական և առողջապահական հաստատությունների հետ՝ համագործակցության կապեր հաստատելու բնագավառներում: