• Հայ
  • Рус
  • Eng

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

ՔՈԼԵՋ

1. Մասնագիտությունները

Մասնագիտության անվանումը

Ուսման տևողությունը

9-րդ դասարանի հիմքով

12-րդ դասարանի հիմքով

Քույրական գործ

4 տարի

3 տարի

Ատամնատեխնիկական գործ

3 տարի

2 տարի

Դեղագործություն

3 տարի

2 տարի

Լաբորատոր ախտորոշում

3 տարի

2 տարի

Բուժական գործ (ՊՆ պետպատվեր)՝

4 տարի

ընդունելություն չկա

Բուժական գործ մասնագիտությամբ կարող են դիմել միայն ՀՀ արական սեռի քաղաքացիները: Քոլեջն ավարտելուց հետո ՊՆ հետ պայմանագրի համաձայն զորակոչվում են ՀՀ ԶՈՒ՝ որպես բուժակ-ենթասպա՝ համապատասխան բոլոր արտոնություններով:

 

2. Ընդունելությունը

Քոլեջի ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով: Դիմորդը մրցույթին մասնակցում է  «Կենսաբանություն» առարկայից գրավոր թեստային քննության գնահատականի, դիմորդի հիմնական կրթության վկայականում կամ ատեստատում ամրագրված «Հայոց լեզու» առարկայի քննական գնահատականի, «Քիմիա» առարկայի գնահատականի և հիմնական կրթության վկայականի կամ ատեստատի բոլոր գնահատականների թվաբանական միջինի գումարային թվանշանով: Ընդունելության մրցույթն անցկացնելիս բոլոր գնահատականները հաշվարկվում են 20 միավորային համակարգով:

Ընդունելության մրցույթային գնահատականի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. 

Դիցուք՝

«Կենսաբանություն» առարկայից ընդունելության գրավոր թեստային քննության գնահատական - 15,2 բալ,

Դիմորդի հիմնական կրթության վկայականում կամ ատեստատում ամրագրված՝

«Հայոց լեզու» առարկայի քննական գնահատական – 16 բալ,

«Քիմիա» առարկայի գնահատական –12բալ,

Հիմնական կրթության վկայականի կամ ատեստատի բոլոր գնահատականների թվաբանական միջին -14,89 բալ:

Մրցութային միավոր=15,2+16+12+14,89=58,09

 

3. Ընդունելության քննություն «Կենսաբանություն» առարկայից

Քոլեջի ընդունելության քննությունը «կենսաբանություն» առարկայից անցկացվում է Երևանի պետական բժշկական համալսարանում տվյալ տարվա օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում: Քննության տևողությունը 60 րոպե է: յուրաքանչյուր տոմսում առկա է 50 թեստային հարց, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը գնահատվում է 0,4 միավոր:

«Կենսաբանություն» առարկայի քննական թեստերը կազմվում են հիմնական ընդհանուր կամ միջնակարգ լրիվ կրթական ծրագրերին համապատասխան: Քննական տոմսի նմուշին և քննական հարցաշարին կարող եք ծանոթանալ ԵՊԲՀ քոլեջի ysmu.am կայքից:

 

4. Ընդունելության փաստաթղթերը

Դիմորդներն ընդունելության հայտը լրացնում և հանձնում են էլեկտրոնային տարբերակով՝ dimord.emis.am կայքի միջոցով, որտեղ անհրաժեշտ է ներբեռնել պահանջվող փաստաթղթերը: Ընդունելության հայտերի ընդունման սկիզբն ու ավարտը որոշում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Ընդունվելու դեպքում դիմորդը ԵՊԲՀ քոլեջ պարտավոր է ներկայացնել.

  • 4 լուսանկար (3x4 չափի),
  • Կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,
  • Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ծննդյան վկայական) բնագիրը և պատճենը,
  • Անձը հաստատող փաստաթղթի նոտարական թարգմանությունը (Արտերկրացիների համար),
  • Ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագրի բնագիրը և պատճենը, (անչափահաս լինելու դեպքում),
  • Տեղեկանք բնակության վայրից,
  • Զինվորական կցագրման վկայական (առկայության դեպքում),
  • Զինվորական գրքույկ (առկայության դեպքում),
  • Տեղեկանք տեղամասային պոլիկլինիկայից առողջական վիճակի վերաբերյալ,
  • Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոնների) դիպլոմները (առկայության դեպքում),
  • Տեղեկանք նարկոդիսպանսերում հաշվառված չլինելու մասին (միայն Բուժական գործ մասնագիտությամբ դիմորդների համար /ՊՆ պետպատվեր/)
  • Տեղեկանք հոգեբուժարանում հաշվառված չլինելու մասին (միայն Բուժական գործ մասնագիտությամբ դիմորդների համար/ՊՆ պետպատվեր/)
  • Տեղեկանք ոստիկանության անչափահասների բաժնում հաշվառված չլինելու մասին (միայն Բուժական գործ մասնագիտությամբ դիմորդների համար/ՊՆ պետպատվեր/):

 

Խոսեցինք կորոնավիրուսից, դելտա շտամից, վիճակագրական տվյակները վերլուծեցինք

26.07.2021
Covid-19-ից, դելտա շտամի, վիճակագրական տվյակների, պատվաստման գործընթացի և մի շարք այլ թեմաների մասին