• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում:

Քոլեջում սովորել ցանկացողների դիմում-հայտերի լրացումը կատարվում է dimord.emis.am համակարգի միջոցով:Հայտագրման վերջնաժամկետն է օգոստոսի 3-ը,ժամը 18:00: Քննությունները անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում:

  1. Դիմորդները` այս տարի դիմում-հայտերը պետք է լրացնեն առցանց dimord.emis.am համակարգի միջոցով, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև

ա) 3×4 չափի էլեկտրոնային լուսանկար,

բ) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) լուսապատճնեը,

գ) անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

դ) կցագրման վկայականի լուսապատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

  1. Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարինԲանկային հաշվեհամար Բանկ - Հայբիզնեսբանկ ՓԲԸ Հաշվեհամար - 11500166513800 - վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
  2. Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
  3. Օտարերկրացիներն՝ իրենց ընտրությամբ,Հաստատություն կարող են ընդունվել միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից ահմանված կարգով:
  4. ՀՀ երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար ՀՀ կառավարության սահմանված կարգով՝ իրենց ընտրությամբ:
  5. 6. Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.

1) Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

2) Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով (հավելված 1-ը կցվում է) տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

3) մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝

ա. մեդալակիր-դիմորդին.

բ. տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.

գ. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.

դ. տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.

ե. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.

զ. հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.

է. ըստ տվյալ մասնագիտության համար սույն կարգի ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցած դիմորդին.

4) վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո` սույն կարգի 24-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով նախատեսված կարգով.

5) մրցույթը համարվում է ավարտված, Լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար Հաստատությանը հատկացված տեղերը համալրվելու կամ դիմորդների թիվն այդ տեղերից պակաս լինելու դեպքում:

 

ԵՊԲՀ քոլեջում դասավանդում են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և լավագույն դասախոսները: Դասընթացներն անցկացվում են բժշկական համալսարանի ամբիոններում և կլինիկաներում:

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Քույրական գործ
  2. Բուժական գործ   
  3. Լաբորատոր ախտորոշում
  4. Ատամնատեխնիկական գործ
  5. Դեղագործություն
  6. Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ

Անհրաժեշտ է, https://dimord.emis.am/ կայքում գրանցվելուց հետո ներկայացնել  ysmu.col@gmail.com էլեկտրոնային հասցեին հետևյալ փաստաթղթերը՝

1) Տեղեկանք տեղամասային պոլիկլինիկայից առողջական վիճակի վերաբերյալ,

2) Տեղեկանք նարկոդինսպասերում հաշվառված չլինելու մասին,

3) Տեղեկանք հոգեբուժարանում հաշվառված չլինելու մասին,

4) Տեղեկանք ոստիկանության անչափահասների բաժնում հաշվառված չլինելու մասին:

Լիբանանահայ ապագա սրտաբան, ԵՊԲՀ 25-ամյա շրջանավարտ Օրնելլա Շանել Ահմադը

25.09.2021
Լիբանանահայ ապագա սրտաբան Օրնելլա Շանել Ահմադը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ներկայացուցիչ է: ԵՊԲՀ 25-ամյա ...