• Հայ
  • Рус
  • Eng

Նպատակներն ու խնդիրները

SAFEMED+ի հիմնական նպատակն է բարելավել Հայաստանի, Վրաստանի և ՈՒկրաինայի բժշկական կրթության որակը՝ բժշկական ուսումնական ծրագրում բժշկական սիմուլյացիոն մեթոդների ներդրմամբ:

SAFEMED+ի առանձնահատուկ նպատակներն են՝ 

  • Ծրագրային ռեֆորմ

 

 

Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ծրագրային ռեֆորմ՝ կլինիկական հմտությունների զարգացման ուղղվածությամբ: 

  • Կլինիկական հմտությունների լաբորատորիաներ

 

 

Գործընկեր բուհերի կլինիկական հմտությունների լաբորատորիաների ստեղծում/բարելավում

  • Սիմուլյացիա

 

 

«Մանեկեն-հիվանդ» (մանեկեն՝ սիմուլյատորներ, մոդելներ, մանեկեններ) և «մարդ-հիվանդ» (ստանդարտացված հիվանդ, սիմուլյացված հիվանդ, հիբրիդային սիմուլյացիա) սիմուլյացիայի իրականացում/զարգացում

  • Կլինիկական հմտություններ

 

 

Կլինիկական հմտությունների գնահատման մեթոդոլոգիայի և գործիքակազմի զարգացում/իրականացում՝ կառուցվածքային և ամփոփիչ գնահատման նպատակով (ներառյալ օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննություն OSCE)

  • Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության սկզբունքները

 

 

Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության սկզբունքների իրազեկման խթանում

  • Հանրային առողջապահության համակարգի ամրապնդում

 

 

Հեռահար խորհրդակցություններ իրականացնելու նպատակով Կլինիկական հմտությունների լաբորատորիաների տարածաշրջանային ցանցի հարթակի նախապատրաստում, որը կաջակցի հանրային առողջապահության համակարգի ամրապնդմանը 

 

Գործունեություն և մեթոդոլոգիա

Ծրագրի մեթոդաբանությունը նախատեսում է համագործակցային մոտեցում, որը հնարավորություն կտա առանց նախնական փորձ ունեցող կարողությունների զարգացման ծրագրեր ունեցող մարդկանց իմանալ, թե ինչպես են գործում նախագծի իրականացման համար համապատասխան գործընթացները, որոնք են ուսումնական պլանի մշակման ընդհանուր մոտեցումները իրենց հետաքրքրող ոլորտներում, լավագույն փորձի օրինակները և այլն:

Ծրագրի աշխատանքային խմբերի համատեղ աշխատանքի համար կարևոր կլինի օգտագործել նույն բժշկական տաքսոնոմիաները, համապատասխան տերմինաբանությունը (բժշկական, տեխնոլոգիական); ծրագրի ղեկավարների, տեղական համակարգողների և մասնագիտացված աշխատանքային խմբերի կամ անհատների միջև առաջադրանքների ավելի լավ փոխանցման համար՝ երաշխավորելու համար սեփականության զգացումը` ի շահ գործընկեր բուհերի:

Համակարգողների աշխատանքների բարելավման նպատակով ԵՄ փորձագետները կօգնեն սահմանել բարձր չափանիշներ թիմի անդամների և ծրագրի բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ կապված նախագծի իրականացման և համապատասխան հաշվետվությունների հետ: Ծրագրի համակարգող Թբիլիսիի բժշկական ակադեմիան կապահովի տեղեկատվության տարածման պլատֆորմի ստեղծումը, ֆինանսական խնդիրները և զեկույցները, ընդհանուր հաշվետվությունները և կառավարման առաջադրանքները, իսկ Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանը կապահովի հետևողական մոտեցում՝ հիմնված կառավարման լայն փորձի վրա և կօգնի ստանդարտացնել գործընթացները, գործիքներն ու հմտությունները:

Ծրագրի իրականացումը կկառուցվի հետևյալ տրամաբանական փուլերի համաձայն.

  1. Կլինիկական հմտությունների ուսուցման դասընթացների պատրաստում Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ուսումնական ծրագրի համար:
  2. Ուսանողների համար Կլինիկական հմտությունների ուսուցման դասընթացների Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության ուսումնական ծրագրի մշակում և իրականացում:
  3. Արդյունքների գնահատում փորձնական թեստերի միջոցով
  4. Տարածումը և բազմապատկիչ ազդեցությունը ակնկալվող արդյունքների նկատմամբ:

 

Ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքները Հայաստանի համար 

  1. Կլինիկական հմտությունների արդիականացված դասընթացների ստեղծում՝ նորացված ուսումնական ծրագրի համար, ներառյալ ուսման և գնահատման բոլոր գործիքներն ու մեթոդաբանությունը.
  2. Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության սկզբունքների սահմանում և վերջինիս ներդնումը ԵՊԲՀ-ի և ԵՀՀ-ի ուսումնական ծրագրերում:
  3. ԵՊԲՀ և ԵՀՀ կլինիկական հմտությունների լաբորատորիաների ստեղծում/ արդիականացում, որոնք հագեցած են ժամանակակից մանեկեններով և սիմուլյատորներով:
  4. Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննությունների ներդրում` գնահատելու ուսանողի կլինիկական հմտությունները (OSCE), ներառյալ քննության վավերականության և հուսալիության վերաբերյալ վիճակագրություն:
  5. Կլինիկական հմտությունների դասընթացավարների վերապատրաստում ծրագրի գործընկեր համալսարանների հմտությունների լաբորատորիաներում:
  6. Ուսանողների կլինիկական հմտությունների զարգացում գործընկեր համալսարանների լաբորատորիաներում:

Ալցհայմերի հիվանդության հետազոտություն՝ նորարար մոտեցմամբ

30.11.2022