• Հայ
  • Рус
  • Eng

Կարիեսի, նրա բարդությունների, ատամի կարծր հյուսվածքների ոչ կարիեսային ախտահարումների լայն տարածվածությունը կարող է հանգեցնել ատամների վաղաժամ կորստի, ինչպես նաև աղեստամոքսային ուղու օրգանների ախտաբանական վիճակների
զարգացման: Մյուս կողմից, օրգանիզմի օրգանների և համակարգերի հիվանդությունները շատ հաճախ արտահայտվում են բերանի խոռոչում և բացասաբար են ազդում բերանի խոռոչում արդեն առկա ախտահարվածությունների ընթացքի՝ կարիեսի, պարօդոնտի հիվանդությունների, բերանի խոռոչի լորձաթաղանթի և այլնի վրա:

Տվյալ ձեռնարկում, համաձայն ուսումնական պլանի, շարադրված են թերապևտիկ ստոմատոլոգիայի հիմնական խնդիրների ժամանակակից մոտեցումները: Հաշվի առնելով ժամանակակից գիտելիքները՝ ձեռնարկում ներկայացված են ատամի կարծր հյուսվածքների ոչ կարիեսային ախտահարումների, կարիեսի, պուլպիտի, պերիօդոնտիտի պատճառագիտության, ախտածնության, ախտորոշման, կլինիկայի, տարբերակիչ ախտորոշման, բուժման և կանխարգելման հիմունքները:
Կարծում ենք, որ ձեռնարկը օգտակար կլինի ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների, ինտերների, կլինիկական օրդինատորների և ասպիրանտների համար:

Գլուխ 1

ԱՏԱՄՆԵՐԻ ԿԱՐԾՐ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՈՉ ԿԱՐԻԵՍԱՅԻՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ

 

Գլուխ 2

ԱՏԱՄԻ ԿԱՐԾՐ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ԱՏԱՄԻ ԾԿԹՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

Գլուխ 3

ԱՏԱՄՆԵՐԻ ՍՊԻՏԱԿԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ

 

Գլուխ 4

ԱՏԱՄԻ ԿԱՐԻԵՍ

 

Գլուխ 5

ԿԱԿՂԱՆ

 

Գլուխ 6

ԿԱԿՂԱՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ (PULPITIS)

 

Գլուխ 7

ՊՈՒԼՊԻՏՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ

 

Գլուխ 8

ՊԵՐԻՕԴՈՆՏ

 

Գլուխ 9

ՊԵՐԻՕԴՈՆՏԻՏՆԵՐ

 

Գլուխ 10

ՊԵՐԻՕԴՈՆՏԻՏՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Գարնանային ալերգիաներ. ինչպե՞ս պայքարել դրանց դեմ

22.03.2023