• Հայ
  • Рус
  • Eng

2021թ. փետրվարի 19-21-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաների և գիտելիքների փոխանցման կենտրոնի ստեղծման առաջին քայլերը» թեմայով ուսանողների և երիտասարդ գիտնականների ձմեռային դպրոցը: Դպրոցին մասնակցում էին ԵՊԲՀ ուսանողներն ու  երիտասարդ գիտնականները: Թեմայի շրջանակներում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, կ.գ.դ, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց բուհի ընթացիկ ծրագրերը, նպատակներն ու սպասվելի արդյունքները: Նա անդրադարձավ նաև ԱՐՄԴՕԿՏ ծրագրին, ներկայացրեց ծրագրի ընթացիկ փուլերը և սպասվելիք արդյունքները:

ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կար­գավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

http://armdoct.com/

Խոսեցինք կորոնավիրուսից, դելտա շտամից, վիճակագրական տվյակները վերլուծեցինք

26.07.2021
Covid-19-ից, դելտա շտամի, վիճակագրական տվյակների, պատվաստման գործընթացի և մի շարք այլ թեմաների մասին