ԵՊԲՀ-ն ընդունելություն է կատարում հետևյալ կրթական ծրագրերով.
Կրթական ծրագիր |
Մասնագիտության անվանում |
Տարի |
Որակավորում |
Անընդհատ և ինտեգրացված |
բուժական գործ |
6 (առկա) |
բժիշկ |
բուժական գործ զինված ուժերում |
6 (առկա) |
բժիշկ |
|
ստոմատոլոգիա |
5 (առկա) |
բժիշկ-ստոմատոլոգ |
|
Բակալավր |
ֆարմացիա |
4 (առկա) |
ֆարմացիայի բակալավր |
Մագիստրատուրա |
ֆարմացիա |
1 (առկա) |
ֆարմացիայի մագիստրոս |
հանրային առողջություն և առողջապահություն |
1,5 (առկա)
|
հանրային առողջության մագիստրոս |
|
կառավարում |
1 (առկա)
|
կառավարման մագիստրոս |
|
Կլինիկական օրդինատուրա |
ավելի քան 80 մասնագիտությունների գծով |
1-4 (առկա)
|
բժիշկ-մասնագետ բժիշկ-ստոմատոլոգ-մասնագետ |
Ասպիրանտուրա |
3 (առկա) |
գիտությունների թեկնածու |
|
4 (հեռակա) |
Բուժական գործ զինված ուժերում մասնագիտությամբ ընդունելությունը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով:
ԵՊԲՀ-ում կարող են սովորել օտարերկրյա քաղաքացիներ ռուսերենով և անգլերենով՝ համաձայն ՀՀ օրենքով սահմանված կարգի:
Ընդունելության պահանջները
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելությունն իրականացնում է յուրաքանչյուր տարի մայիս-հուլիս ամիսներին համաձայն դիմորդի դիմում-հայտի և պահանջվող փաստաթղթերի հետևյալ ֆակուլտետներում՝
Համալսարան կարող են դիմել միջնակարգ (լրիվ), միջին մասնագիտական կրթությամբ ՀՀ և օտարերկրացի քաղաքացիներ՝ առանց տարիքային սահմանափակման:
Դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ միասնական (ընդունելության) քննություններ հանձնել «Ֆիզիկա» (գրավոր), «Քիմիա» (գրավոր), «Կենսաբանություն» (գրավոր) մրցութային երեք առարկաներից երկուսից:
Ընդունելության քննությունների մրցույթների արդյունքները հաստատվում են հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ՝ ըստ ՀՀ կառավարության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:
Դիմորդներն ընդունելության համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
Ընդունելության քննություններն անցկացվում են հունիս–հուլիս ամիսներին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իրականացնում է մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝
Մագիստրատուրայի կրթական ծրագրի ուսման տևողությունը 1-1,5 տարի է:
Մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝
Կլինիկական օրդինատուրա
Առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկներ և ստոմատոլոգներ պատրաստելու նպատակով բուհում իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված հետբուհական մասնագիտական կրթություն կլինիկական օրդինատուրայի ձևով՝ ավելի քան 80 մասնագիտությունների գծով:
Բուհն ավարտելուց հետո ուսանողները կարող են ընդունվել կլինիկական օրդինատուրա (ուսման տևողությունը 1-4 տարի): Յուրաքանչյուր տարի որոշ մասնագիտությունների գծով հատկացվում են տեղեր՝ պետպատվերի շրջանակներում:
Ասպիրանտուրա
ԵՊԲՀ լավագույն շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել ասպիրանտուրայում, որի ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա (համապատասխանաբար 3 և 4 տարի տևողությամբ):
Ասպիրանտուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ԵՊԲՀ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ստացած (տեսական մասնագիտությունների գծով), ինչպես նաև ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրայի (կլինիկական մասնագիտությունների գծով) շրջանավարտները:
Ասպիրանտուրա ընդունվելու կարգը մանրամասն ներկայացված է համապատասխան բաժնում: