• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն (վճարովի հիմունքներով) օտարերկրյա քաղաքացիների համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքաղի հանդիսացող օտարերկրյա շրջանավարտները կարող են ծանոթանալ ՀՀ միասնական քննությունների կանոններին հետևյալ հղումով՝  https://dimord.am/ ։

 

Ընդունելության պայմաններ

Համալսարան կարող են ընդունվել միջին կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Դիմորդն ընդունվում է ԵՊԲՀ 1-ին կուրս՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննություններ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից երկուսից՝ ըստ իր ընտրության: Քննության թեստերը կազմված են միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան: Ուսուցման լեզվին չտիրապետող կամ ընդունելության քննությունները չհանձնած անձինք կարող են ընդունվել Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին՝ հարցազրույցի արդյունքներով:

Տարբեր ֆակուլտետներում ուսման տևողության և տարեկան արժեքի մասին տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակում: 

 

 

Ֆակուլտետ

 

Ուսման տևողություն

Տարեկան ուսման վարձ հայերեն և ռուսերեն լեզուներով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով)

Տարեկան ուսման վարձ անգլերեն լեզվով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով)

Բուհական կրթություն

Բուհական

կրթություն

Բուհական

կրթություն

Ընդհանուր բժշկություն

 6 տարի

 1 320 000

 

 1 600 000 

 

Ստոմատոլոգիա

 5 տարի

 1 320 000

 

 1 600 000

Դեղագիտություն

 5 տարի

 900 000

 

 1 400 000

Նախապատրաստական բաժին

 1 տարի

 500 000

 800 000

 

Կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա) սովորելու ժամկետը, կախված մասնագիտությունից, տեւում է 2-ից մինչեւ 4 տարի: Օտարերկրյա քաղաքացիների համար ուսման տարեկան վարձը՝ ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 1 800 000 դրամ, այլ համալսարանների շրջանավարտների համար՝ 2 000 000 դրամ:  

Նշում

  • Փոխարժեքն ամեն օր թարմացվում է ՀՀ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ www.cba.am.
  • Ուսման վարձը ուսման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխության ենթակա չէ: Ցանկացողներին տրամադրվում է Հանրակացարան. ամսական վճարը 20 000 - 30 000 դրամ է: Հանրակացարանի սենյակներ երկու և երեք տեղանոց են:
  • Բոլոր ուսանողները պետք է ունենան պարտադիր բժշկական ապահովագրություն:
  • Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր:

 

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում (բեռնել);
  2. Դիմում-հարցաթերթիկ (բեռնել);
  3. Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (տվյալ տեղեկանքը կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից);
  4. Անձնագրի պատճեն;
  5. Ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը կամ մկրտության վկայականի պատճենը (սփյուռքահայ դիմումատուների համար);
  6. Կրթական աստիճանի մասին փաստաթղթի (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացված պատճենը, իսկ առանձին երկրների դեպքում (ապոստիլի մասին կոնվենցիայի մասնակից երկրներ)՝ ապոստիլի վավերացված պատճենը;
  7. 3x4 չափի 6 լուսանկար;
  8. Ինքնակենսագրություն (CV);
  9. Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար ընտրված մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով 20 էջ ծավալով:

Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական  կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու։ 

 

Փաստաթղթերի ներկայացման կարգը

 

Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։

Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են Նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:

Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը Նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:

 

 

Փաստաթղթերի և ընդունելության քննությունների ժամկետները

Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ 15․06․2022-ից մինչև 24.09.2022թ.

Քննությունները կկազմակերպվեն 22.08 - 30.09.2022 թթ. ժամանկահատվածում:

Նախապատրաստական բաժնի ընդունելության համար՝ դիմել 15.06.2022-ից մինչեւ 10.11.2022:

Մինչև սեպտեմբերի 23-ը փաստաթղթերը ԿԳՄՍ նաղարարություն  ներկայացրած դիմորդների համար ընդունելության քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 27-ից 29-ը հետևյալ ժամանակացույցով.

 

Առարկա

Օր

Ժամ

Արդյունքների հայտարարություն

Անգլերեն լեզու

27.09.2022

11:30

Նույն օրը ժամը 13:00-ից հետո

Կենսաբանություն

28.09.2022

11:30

Նույն օրը ժամը 14:00-ից հետո

Քիմիա

29.09.2022

11:30

Նույն օրը ժամը 14:00-ից հետո

Ֆիզիկա

29.09.2022

11:30

Նույն օրը ժամը 14:00-ից հետո

Նշումներ.

  • Այն դեպքում, երբ դիմորդն ընտրել է որպես քննական Քիմիա և Ֆիզիկա առարկաները, Քիմիա առարկայի քննությունը կկազմակերպվի սեպտեմբերի 28-ին:
  • Դիմորդը պետք է ԵՊԲՀ ներկայանա քննության մեկնարկից 30 րոպե առաջ և գտնվի Համալսարանի բակի/ներքին մուտքի տարածքում՝ մինչև նրան կրհրավիրեն քննության:

 

Ընդունելության քննությունների անցկացման կանոնները

ԵՊԲՀ ընդունելության համար դիմելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է ծանոթանալ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ», այնուհետև լրացնել «ԴԻՄՈՐԴԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ»

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ բաժիններին.

Սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-647)

Արտաքին կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-646)

 

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունների առարկաների թեմաները.

Ֆիզիկա (հայերեն)

Քիմիա (հայերեն)

Կենսաբանություն (հայերեն)

 

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժշկի որակավորում: Մասնագիտությունը՝ բուժական գործ։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում: Մասնագիտությունը՝ ստոմատոլոգիա:

Դեղագիտական ֆակուլտետի ավարտին շնորհվում է դեղագիտության մագիստրոսի որակավորում: Մասնագիտությունը՝ դեղագիտություն։

 

ԵՊԲՀ Հասցե' ՀՀ, 0025, ք. Երևան, Կորյունի 2

Հեռ.` +374 10 301 060, +37410 560 594,

WhatsApp հաղորդագրություններ` +37498 621 068

Ֆաքս՝ + 37410 529 605

E-mail: info@ysmu.am, international@ysmu.am

 

 

Ալցհայմերի հիվանդության հետազոտություն՝ նորարար մոտեցմամբ

30.11.2022