Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ընդունելություն (վճարովի հիմունքներով) օտարերկրյա քաղաքացիների համար:
Հայաստանի Հանրապետության քաղաքաղի հանդիսացող օտարերկրյա շրջանավարտները կարող են ծանոթանալ ՀՀ միասնական քննությունների կանոններին հետևյալ հղումով՝ https://dimord.am/ ։
Ընդունելության պայմաններ
Համալսարան կարող են ընդունվել միջին կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Դիմորդն ընդունվում է ԵՊԲՀ 1-ին կուրս՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննություններ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներից երկուսից՝ ըստ իր ընտրության: Քննության թեստերը կազմված են միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան: Ուսուցման լեզվին չտիրապետող կամ ընդունելության քննությունները չհանձնած անձինք կարող են ընդունվել Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին՝ հարցազրույցի արդյունքներով:
Տարբեր ֆակուլտետներում ուսման տևողության և տարեկան արժեքի մասին տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակում:
Ֆակուլտետ
|
Ուսման տևողություն |
Տարեկան ուսման վարձ հայերեն և ռուսերեն լեզուներով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով) |
Տարեկան ուսման վարձ անգլերեն լեզվով ուսուցման համար սփյուռքահայերի համար (դրամով) |
Բուհական կրթություն |
Բուհական կրթություն |
Բուհական կրթություն |
|
Ընդհանուր բժշկություն |
6 տարի |
1 320 000
|
1 600 000
|
Ստոմատոլոգիա |
5 տարի |
1 320 000
|
1 600 000 |
Դեղագիտություն |
5 տարի |
900 000
|
1 400 000 |
Նախապատրաստական բաժին |
1 տարի |
500 000 |
800 000 |
Կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա) սովորելու ժամկետը, կախված մասնագիտությունից, տեւում է 2-ից մինչեւ 4 տարի: Օտարերկրյա քաղաքացիների համար ուսման տարեկան վարձը՝ ԵՊԲՀ շրջանավարտների համար՝ 1 800 000 դրամ, այլ համալսարանների շրջանավարտների համար՝ 2 000 000 դրամ:
Նշում
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու։
Փաստաթղթերի ներկայացման կարգը
Դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-9) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։
Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են Նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-9-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:
Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը Նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն:
Փաստաթղթերի և ընդունելության քննությունների ժամկետները
Փաստաթղթերի ընդունման ժամկետը՝ 15․06․2022-ից մինչև 24.09.2022թ.
Քննությունները կկազմակերպվեն 22.08 - 30.09.2022 թթ. ժամանկահատվածում:
Նախապատրաստական բաժնի ընդունելության համար՝ դիմել 15.06.2022-ից մինչեւ 10.11.2022:
Մինչև սեպտեմբերի 23-ը փաստաթղթերը ԿԳՄՍ նաղարարություն ներկայացրած դիմորդների համար ընդունելության քննությունները կկազմակերպվեն սեպտեմբերի 27-ից 29-ը հետևյալ ժամանակացույցով.
Առարկա |
Օր |
Ժամ |
Արդյունքների հայտարարություն |
Անգլերեն լեզու |
27.09.2022 |
11:30 |
Նույն օրը ժամը 13:00-ից հետո |
Կենսաբանություն |
28.09.2022 |
11:30 |
Նույն օրը ժամը 14:00-ից հետո |
Քիմիա |
29.09.2022 |
11:30 |
Նույն օրը ժամը 14:00-ից հետո |
Ֆիզիկա |
29.09.2022 |
11:30 |
Նույն օրը ժամը 14:00-ից հետո |
Նշումներ.
Ընդունելության քննությունների անցկացման կանոնները
ԵՊԲՀ ընդունելության համար դիմելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո անհրաժեշտ է ծանոթանալ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ», այնուհետև լրացնել «ԴԻՄՈՐԴԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ»
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ բաժիններին.
Սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-647)
Արտաքին կապերի բաժին (հեռ.՝ + 374 10-599-646)
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննությունների առարկաների թեմաները.
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժշկի որակավորում: Մասնագիտությունը՝ բուժական գործ։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ավարտին շնորհվում է բժիշկ-ստոմատոլոգի որակավորում: Մասնագիտությունը՝ ստոմատոլոգիա:
Դեղագիտական ֆակուլտետի ավարտին շնորհվում է դեղագիտության մագիստրոսի որակավորում: Մասնագիտությունը՝ դեղագիտություն։
ԵՊԲՀ Հասցե' ՀՀ, 0025, ք. Երևան, Կորյունի 2
Հեռ.` +374 10 301 060, +37410 560 594,
WhatsApp հաղորդագրություններ` +37498 621 068
Ֆաքս՝ + 37410 529 605
E-mail: info@ysmu.am, international@ysmu.am