• Հայ
  • Рус
  • Eng
Ալեքսանդր Արտեմի Այվազյան
Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի վարիչ

Կրթություն

1983 – 1985 թթ. – ԵՊԲԻ, Ներքին հիբանդությունների պրոպեդևտիկայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա՝ թերապիա
1977 – 1983 թթ. – ԵՊԲԻ` գերազանցությամբ դիպլոմ
1967 – 1977 թթ. - ք. Երևան, Պ.Լիսիցիանի անվան թիվ 34 միջն. դպրոց՝ ոսկե մեդալ

 

Էլ. փոստ` info@ysmu.am
alexajvazyan@yahoo.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1960 թ., մայիսի 30, Երևան

Աշխատանքային գործունեություն

2011 թ. ԵՊԲՀ, Ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար – «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկայի ղեկավար
2008-2011 թթ. ԵՊԲՀ, Ներքին հիվանդությունների թ. 2 ամբիոնի վարիչի պաշտոնակատար – «Մուրացան» հիվանդանոցային համալիրի թերապիայի կլինիկայի ղեկավար,
2007-2008 թթ. ԵՊԲՀ, Ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոն, պրոֆեսոր, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, գործառնական ախտորոշման բժիշկ
2005-2006 թ.թ. – ԳՀԿ գիտաշխատող, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, գործառնական ախտորոշման բժիշկ
1999-2007 թթ. ԵՊԲՀ, Ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոն, դոցենտ, միաժամանակ՝ 2005-2006 թ.թ. - ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-6 կուրսերի դեկան, միաժամանակ՝
1993-1999 թթ. ԵՊԲԻ (1995-ից՝ ԵՊԲՀ), Ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոն, ասիստենտ, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, գործառնական ախտորոշման բժիշկ
1992-1993 թթ. 92-1190 պետական ֆինանսավորում ստացող գիտահետազոտական թեմայի կատարող, միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, գործառնական ախտորոշման բժիշկ
1991-1992 թթ. ԵՊԲԻ, Ներքին հիվանդությունների թ. 1 ամբիոնին կից ԳՀԼ, կրտսեր գիտաշխատող միաժամանակ՝ Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, գործառնական ախտորոշման բժիշկ
1988-1991 թթ. Երևանի «Էրեբունի» կլինիկական հիվանդանոց, գործառնական ախտորոշման բժիշկ
1985-1988 թթ. Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, թերապևտ

Գիտական գործունեություն

1988 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեման՝ «Պարբերական հիվանդության բուժումը կոլխիցինով»
2004 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան Ատենախոսության թեման՝ «Պարբերական հիվանդության ախտորոշման և բուժման արդյունավետ մեթոդների մշակումը»
2014 – 2016 թթ. - KIACTA դեղորայքի կլինիկական հետազոտության մասնակցություն
Ավելի քան 250 գիտական աշխատանքների հեղինակ

Միջազգային կոնֆերանսների մասնակցություն

2000 թ. պարբերական հիվանդություն՝ II միջազգային գիտաժողով, 3-7 մայիսի, 2000 թ., Անթալյա, Թուրքիա,
2002 թ. պարբերական հիվանդությանը և ժառանգական բորբոքային հիվանդություններին նվիրված երրորդ միջազգային գիտաժողով, 23-27 սեպտեմբերի, 2002 թ., Լա Գրանդ Մոթ, Ֆռանսիա,
2005 թ. պարբերական հիվանդություն և ավելին: Համակարգային ինքնաբորբոքային հիվանդություններին նվիրված չորրորդ միջազգային համաժողով, 6-10 նոյեմբերի, 2005, Բեթեզդա, Մերիլենդ, ԱՄՆ,
2007 թ. EULAR-ի ռևմատոլոգիայի եվրոպական ամենամյա համաժողով, 13-16 հունիսի, 2007 թ., Բարսելոն, Իսպանիա,
2008 թ. EULAR-ի ռևմատոլոգիայի եվրոպական ամենամյա համաժողով, 11 - 14 հունիսի, 2008 թ., Փարիզ, Ֆրանսիա,
2010 թ. պարբերական հիվանդությանը և համակարգային ինքնաբորբոքային հիվանդություններին նվիրված հինգերորդ միջազգային համաժողով, Հռոմ, Իտալիա,
2013 թ. պարբերական հիվանդությանը և համակարգային ինքնաբորբոքային հիվանդություններին նվիրված յոթերորդ միջազգային համաժողով, Լոզան, Շվեյցարիա:

Պարգևներ

2005 թ. - ԵՊԲՀ 75-ամյակի ոսկե մեդալ
2010 թ. - ԵՊԲՀ 90-ամյակի արծաթե մեդալ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի, 2 թոռ