• Հայ
  • Рус
  • Eng
Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս

Կրթություն

1993 – 1994 – Ռեպրոդուկտոլոգիայի, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, ինտերնատուրա
1987 – 1993 – Երևանի բժշկական ինստիտուտ (ներկայումս ` Երևանի պետական բժշկական համալսարան), բուժական ֆակուլտետ
1977 – 1987 թթ. – N1 միջնակարգ դպրոց, ք. Մարտունի, ԼՂԻՄ (ներկայումս ` Արցախի Հանրապետություն)

Էլ. փոստ` info@ysmu.am
dr-avanesyan@mail.ru

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1970 թ., նոյեմբերի 13, ք. Մարտունի, ԼՂԻՄ (ներկայումս ` Արցախի Հանրապետություն)

Մասնագիտական գործունեություն

2017 – ԵՊԲՀ, Մանաբարձության և գինեկոլոգիայի N1 ամբիոն, դասախոս
2013 – Վերապատրաստում "Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները ՝ կանանց և տղամարդկանց անպտղության բուժման մեջ” ծրագրի շրջանակներում, Մոսկվայի ՝ Ի. Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և ակադեմիկոս Վ. Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային գիտահետազոտական կենտրոն (սերտիֆիկատ):
2011 – Մանաբարձության և գինեկոլոգիայի վերապատրաստման դասընթաց, ԵՊԲՀ (վկայական 4/940)
2007 – ԵՊԲՀ, Մանաբարձության և գինեկոլոգիայի N1 ամբիոն, ասիստենտ
2000 – Կոլպոսոպիայի վերապատրաստման դասընթաց (դիպլոմ “ЦВ 800545”)
1997 – առ այսօր – ՞Բեգլարյան՞ բժշկական կենտրոն, մանաբարձ – գինեկոլոգ
1994 – 1996. – Մարտունի քաղաքի ծննդատուն, ԼՂԻՄ (ներկայումս ` Արցախի Հանրապետություն), մանաբարձ – գինեկոլոգ

Գիտական գործունեություն

2012 – Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: "Հղիության դեղորայքային ընդհատման բժշկական հայեցակարգերը հղիության վաղ և ուշ ժամկետներում." ՀՀ ԲՈՀ-ի կողմիվ շնորհվել ՝ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (Դիպլոմ Ա 06344):

2012 – Մասնակցել է մակնաբարձ – գինեկոլոգների համաշխարհային վեհաժողովին, FIGO, Հռոմ, Իտալիա: Մասնակցել և զեկույցներ է կարդացել հանրապետական և միջազգային գիտաժողովների:

8 գիտական հոդվածների հեղինակ է:

Անձնական տվյալներ

Ունի 2 երեխա