• Հայ
  • Рус
  • Eng
Արմենակ Ձոնիկի Համբարձումյան
Համաճարակաբանության ամբիոնի վարիչ

Կրթություն

1960-1970թթ. - ք.Երևան, Լիսիցյանի անվ. թիվ 34 միջնակարգ դպրոց,
1971-1977թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենիկ ֆակուլտետ

Էլ. փոստ` info@ysmu.am
ahambardzumyan@bk.ru

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Ծնվել է 1953թ. մարտի 23-ին, ք.Երևանում

 

Աշխատանքային գործունեություն

1977-1979թթ. – ՀՍՍՀ Ներքին գործերի համակարգում սանիտարական բժիշկ,

1979-1988թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող,

1988-1993թթ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնին կից ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող,

1988-1991թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկանի տեղակալ,

1991-1997թթ. – ԵՊԲԻ սանիտարահիգիենիկ և դեղագիտական ֆակուլտետների դեկան,

1993թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ,

1994թ. – ԵՊԲԻ համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր,

1995թ. մինչ օրս – ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ,

2005-2007թթ. – ԵՊԲՀ մասնագիտական կրթության ֆակուլտետի դեկան,

2011-2012թթ. – ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի դեկան,

2012-2016թթ. - ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր,

2016-2019թթ. ԵՊԲՀ քոլեջի տնօրեն:

 

Գիտական գործունեություն

1984թ. - բժշկական գիտությունների թեկնածու` “Համաճարակաբանություն” մասնագիտությամբ, ատենախոսության պաշտպանությունը ԽՍՀՄ ԲԳԱ-ի Ն.Ֆ.Գամալեայի անվան ՀՄԳՀԻ-ում: Ատենախոսության թեման` ”Նարին-է կաթնաթթվային բակտերիաների համաճարակաբանական արդյունավետությունը ոսկեգույն ստաֆիլոկոկակրության կանխարգելման գործում”:

1993թ.բժշկական գիտությունների դոկտոր, ատենախոսությունը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից: Ատենախոսության թեման` “Ներհիվանդանոցային թարախաբորբոքային հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը` ժամանակավոր արհեստական բիոցենոզների հիման վրա”:

2002թ. – շնորհվել է պրոֆեսորի կոչում:

12 թեկնածուական և 1 դոկտորական ատենախոսությունների գիտական ղեկավար է:

Պարգևներ

1987թ. – ՀՍՍՀ ԿԳՆ պատվոգիր,

2000թ., 2010թ. – ԵՊԲՀ ոսկե մեդալներ,

2003թ. – ՀՀ գիտության և կրթության նախարարության պատվոգիր,

2005թ. – ՀՀ ԱՆ պատվոգիր,

2007թ. – ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ոսկե մեդալ,

2012թ. – ՀՀ պաշտպանության նախարարի ժամացույց,

2014թ. – ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է Նելսոն Ստեփանյանի անվան մեդալով,

2015թ. – ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից պարգևատրվել է մեդալով:

 

Այլ տեղեկություններ

2000թ. – ընտրվել է «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների» ասոցիացիայի նախագահ,

2000թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի թղթակից-անդամ,

2001թ. – ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական-անդամ (ակադեմիկոս), ՀՀ-ում նույն ակադեմիայի մասնաճյուղի նախագահության անդամ,

2019թ. – նշանակվել է ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ:

 

Մասնագիտական հետաքրքրությունները

Համաճարակաբանություն, մանրէաբանություն, կաթնաթթվային միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների օգտագործումը թարախային պրոցեսների բուժման և կանխարգելման համար, ինչպես նաև` կոսմետոլոգիայում: 

 

Հրապարակումները

Հեղինակ է 4 հեղինակային իրավունքի վկայագրի, 16 գյուտարարական առաջարկի, 205 տպագրված աշխատանքների, 1 մենագրության և 4 դասագրքի:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 որդի, 2 թոռ:

Հեռ.՝ 091-46-46-59

էլ.փոստ՝ ahambardzumyan@bk.ru