• Հայ
  • Рус
  • Eng
Խաչատուր Սահակի Մարգարյան
Օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալ


Կրթություն


1996-2006թթ. Երևանի Ա. Արմենակյանի անվան թիվ 26 միջնակարգ դպրոց. բնագիտական հոսք:
2002-2009թթ. Դ. Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց:
2010-2015թթ. Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց. ջութակի դասարան:
2007-2012թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժշկագիտության բակալավրի որակավորում:
2012-2014թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բժշկի որակավորում:
2014-2017թթ․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ակնաբուժություն մասնագիտության կլինիկական օրդինատոր:
2010թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության. Առողջապահության երիտասարդ ղեկավարների դպրոցի Բարձրագույն որակավորման երիտասարդական ղեկավարի որակավորում. 1-ին աստիճան (1st Step on Highest Qualification of Young Leader):
2011-2012թթ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ծրագրերի մենեջմենթի և համագործակցության մասնագետ (Program Management and Partnership Specialist):
2012թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ծրագրերի աջակցության ավագ մասնագետ (Project support senior specialist):
2018թ․-2019 eMBA (ԵՊԲՀ)

Էլ. փոստ` info@ysmu.am
KhachaturMargaryan@gmail.com

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ

1990թ., 28 հունիս

Աշխատանքային գործունեություն

2010թ. բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիա. ACE (Հայաստան-Չեխիա-Եգիպտոս) կոնսորցիումի արտաքին գործունեության համակարգող: 
2011-2012թթ. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն. Առողջապահական ծառայությունների մատուցման մենեջմենթի ծրագրի Բյուջետավորման և ծախսերի մոնիթորինգի աշխատանքային խմբի կրտսեր փորձագետ:
2012-առ այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտորի օգնական:
2014-2015թթ. «Կենտրոն» ՀԸ հաղորդավար:
2016թ. «21 TV» ՀԸ. Պրոդյուսեր և ծրագրի տնօրեն:
2016-2017թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան. «Հերացի» արհեստակցական կազմակերպություն՝ համատեղության կարգով:
2017թ. «EGIS PHARMACEUTICALS» միջոցառման կոորդինատոր:
2017թ. «Հայե» բժշկական դպրոց. 1-ին օգնության հրահանգիչ:
2017թ-առ այսօր ԵՊԲՀ Կարիերայի կնտրոնի ղեկավար։
2018թ-առ այսօր ԵՊԲՀ Օտարերկրացիների ուսուցման դեկանի տեղակալ։
2019թ․-առ այսօր Նորվեգական-հայկական համագործակցություն ընդունելությունների և ակադեմիական ընդունելությունների վերաբերյալ (NACAR-Norwegian-Armenian Cooperation in Admission and Recognition) Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարան (USN)

Վերապատրաստումներ
Կառավարում

2011թ. Միջազգային կառույցների համագործակցություն. Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիա. Ֆրանսիա:
2011թ. Ծրագրերի կառավարում, Կոպենհագենի համալսարան. Դանիա:
2011թ. Առողջապահական համակարգեր. Կռաիովայի համալսարան. Ռումինիա:
2012թ. Առողջապահության ֆինանսավորում. Թեսալոնիկեյի Արիստոտելի անվան համալսարան. Հունաստան:
2012թ. Մարքեթինգի հիմնադրույթներ. Մասսարիկոյի համալսարան. Չեխիա:
2013թ. Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց. USAID հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացիայի ծրագիր. Հայաստան:
2013թ. Ծրագրերի կառավարում. Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիա. Լեհաստան:
2013թ. Հանրային առողապահության կառավարման հիմնախնդիրներ. Բալթիմորի համալսարան. ԱՄՆ:
2013թ. Տեղական ծրագրերի միջազգայնացում. Նյու Յորքի բժշկական դպրոց. ԱՄՆ:
2013թ. Ծրագրերի աջակցություն. . Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիա. ԱՄՆ
2014թ. Ֆինանսական հոսքերի կառավարում առողջապահությունում. Թաիպեյի բժշկական համալսարան. Թաիվան:
2014թ. Ծրագրերի կառավարում և ֆինանսավորում. Հորդանանի համալսարան. Հորդանան:
2016թ. Ֆինանսական հոսքերի կառավարում. . Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիա. Չինաստան:
2016թ. Ծրագրերի աջակցություն և կառավարում. Մալթայի համալսարան. Մալթա:
2017թ. Ծրագրերի կառավարում, Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիա. Չեռնոգորիա:


Բժշկագիտություն

2009թ. «Տղամարդու առողջություն» հանրային առողջապահական կազմակերպում. Տղամարդու առողջության հայ-ռուսական 1-ին կոնֆերանս. Հայաստան:
2010թ. Հանրային առողջապահություն, ներքին հիվանդություններ, ուղեղ-անոթային պաթոլոգիա, գինեկոլոգիա, ուրոգինեկոլոգիա, վիրաբուժություն գիտական ճյուղերով. ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակի միջազգային կոնֆերանս. Հայաստան:
2010թ. Հասարակական-երիտասարդական կազմակերպությունների կառավարում. «Առաջնորդենք ապագան» միջազգային համաժողով. Հայաստան:
2011թ. Հանրային առողջապահության հիմնախնդիրները. Հայաստանի 3-րդ միջազգային համագումար. Հայաստան:
2011թ. Հանրային առողջապահություն. Բաթումիի միջազգային բժշկական համագումար. Վրաստան:
2011թ. Օրթոպեդի օգնական. բժիշկ ուսանողների միջազգային դրամաշնորհային ծրագիր. Ռումինիա:
2012թ. Միջազային փոխանակային ծրագրերի կազմակերպում. ԱՊՀ երկրների Ուսանողական գիտական ընկերությունների 9-րդ համաժողով. Հայաստան:
2013թ. Կարիերայի զարգացում. 2-րդ միջազգային ձմեռային դպրոց. Վրաստան:
2013թ. Ֆարմացևտիկ մրցակցություն. USAID, EDMC,MPI համատեղ 5-րդ միջազգային համագումար. Հայաստան:
2014թ. Հանրային առողջապահության կազմակերպում. 3-րդ միջազգային ձմեռային դպրոց. Վրաստան:
2014թ. Բժշկագիտության արդի հիմնախնդիրները. թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի 100-ամյակի գիտաժողով. Հայաստան:
2015թ. Համաշխարհային առողջապահությունը 21-րդ դարում. 4-րդ միջազգային ձմեռային դպրոց. Վրաստան:

Հասարակական գործունեություն

2009-2010թ. Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի Հայաստանի ազգային անդամակցության կազմակերպության մասնագիտական ազգային փոխանակման համակարգող:
2010-2017թթ. Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի Հայաստանի ազգային անդամակցության կազմակերպության նախագահ:
2011թ. Բոլոնիան 2010-ից հետո, ուսանողների դերն ու ներգրավվածությունը գործընթացում ամառային դպրոցի ուսանողական համակարգող:
2011-2012թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի նախագահ:
2011-2016թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովի հիմնադիր նախագահ:
2012-2015թթ. «Բժիշկ-Ուսանողների Ասոցիացիա» Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Միջազգային կապերի գծով պատասխանատու:
2012թ. Եվրոպայի ստոմատոլոգ ուսանողների ասոցիացիայի ՀՀ անդամակցության հայտավորման աշխատանքային խմբի ղեկավար:
2013-2014թթ. Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի Ծրագրերի Որակավորման և Վերահսկաման Բաժանմունքի Նախագահ:
2014-2015թթ. Ստոմատոլոգ ուսանողների միջազգային ասոցիացիայի ծրագրերի համակարգող:
2014թ. Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար:
2015թ- առ այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության ասոցացված երտասարդական հասարակական կազմակերպությունների կրիզիսային կառավարման միջազգային աշխատանքային խմբի համակարգող:
2015-2016թթ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի նախագահի տեղակալ:
2016-2017թթ․ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի փոխնախագահ:

Պարգևներ և շնորհակալագրեր

1996-2006թթ. պատվոգրեր, գովասանագրեր, շնորհակալագրեր գերազանց առաջադիմության, սպորտային և երաժշտական ձեռքբերումների համար:
2005թ. «Ակունք» բարեգործական երտասարդական հասարակական կազմակերպություն. Ինտելեկտուալ խաղերի առաջնության մրցանակակիր:
2006թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության գովասանագիր. գերազանց առաջադիմության համար:
2010թ. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության շնորհակալագիր. երկու երկրների մշակութային համագործակցությանը խթանելու համար:
2012թ., 2014թ. Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր:
2013թ. ԵՊԲՀ Ոսկե հուշամեդալ. ուսումնամեթոդական, գիտական, առողջապահական, մշակութային և հասարակական ոլորտներում ցուցաբերած մեծ ավանդի համար:
2017թ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր:

Լեզուների տիրապետում


Ռուսերեն, անգլերեն:

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ: