• Հայ
  • Рус
  • Eng
Կոնստանտին Ենկոյան

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտորն է, Նեյրոգիտության լաբորատորիայի վարիչ և Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր: Պրոֆեսոր Ենկոյանը համակարգում է ԵՄ Հորիզոն 2020 COBRAIN նախագիծը՝  «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների Հայկական կենտրոն. Նեյրոգիտական նախաձեռնություն ուղղված ուղեղի առողջ ծերացմանը» վերնագրով, որը «Գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում» գործողության Twinning ծրագիր է: 

Բացի այդ Կոնստանտին Ենկոյանը հանդիսանում է «Ուղեղի Հիմնարար Հետազոտությունների Գիտակրթական Կենտրոն» նախագծի գլխավոր գիտաշխատող(PI), որը իրականացվում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ՀՀ Կրթության գիտության սպորտի և մշակույթի նախարարության և Համաշխարհային Բանկի հետ համատեղ:

Պրոֆեսոր Ենկոյանը նաև ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 «Արագ առաջընթաց դեպի նորարարություն» կոորդինացնում է «Սեր-Կոլ. Մատից մինչև լաբորատորիա, անհատականացված և ավտոմատացված շիճուկի նմուշառում լաբորատոր ախտորոշման նպատակով» հետազոտական նախագծի մեջ որպես Գործընկեր համալսարանի համակարգող:

Կոնստանտին Ենկոյանը համակարգում է «Հետազոտության հիմունքներ» նոր առարկան, որը ներդրվել է ԵՊԲՀ-ի կրթական ծրագրում որպես ընտրովի դասընթաց 2019թ.: