• Հայ
  • Рус
  • Eng
Մարիամ Մովսիսյան

 

 

Մարիամ Մովսիսյանը ալերգոլոգ-իմունոլոգ է, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտորի օգնականն է, Ալերգոլոգիա և կլինիկական իմունոլոգիա ամբիոնի ասիստենտ: Միաժամանակ երիտասարդ հետազոտողը «Հետազոտության հիմունքներ» առարկայի ուսումնական պատասխանատուն է:

COBRAIN թիմում համակարգում է Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ներդրման աշխատանքները:

COVID_Antibody ծրագրում կլինիկական համակարգող է, ինչի շրջանակներում ուսումնասիրում է կորոնավիրուսային վարակներից հետո առաջացող իմուն մեխանիզմները:

Երիտասարդ հետազոտողը նաև ընդգրկված է ԵՄ ՀՈՐԻԶՈՆ 2020 «Արագ առաջընթաց դեպի նորարարություն» նախագծի «Սեր-Կոլ. Մատից մինչև լաբորատորիա, անհատականացված և ավտոմատացված շիճուկի նմուշառում լաբորատոր ախտորոշման նպատակով»: