• Հայ
  • Рус
  • Eng
Սենիկ Մատինյան

Սենիկ Մատինյանը բժիշկ է, երիտասարդ հետազոտող։ ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող է և «Կենսաքիմիա» դասիչով ասպիրանտ։

Գիտական աշխատանքը նվիրված է կաթվածից հետո ցողունային բջիջների ակտիվացմանը և նրանց ուղղորդմանը դեպի կաթվածի զոնա ստրիատումի էլեկտրական ստիմուլյացիայի միջոցով։ Սենիկի աշխատանքի ընթացքում մշակվել և թեստավորվել է Հայաստանում դեռևս միակ արթուն կենդանու ուղեղային հյուսվածքի ստիմուլյացիայի համակարգը։ 

Սենիկը մի շարք կազմակերպությունների կողմից տրամադրվող դրամաշնորհների հաղթող է, ինչպիսիք են IBR0-ն, SFN-ը, FENS-ը։ 

Հեղինակ է ավելի  քան տաս տպագրված աշխատանքի որոնցից վեցը՝ միջազգային գրախոսվող ամսագրերում։