Արվեստն ու բժշկությունը միշտ զուգակցվել են. կյանքեր փրկելն ու արարելը գրեթե նույն գործն են. կարծում է Երեւանի պետական բժշկական համալսարանի կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը: Նրա խոսքի ապացույցը համալսարանի ուսանողի նկարն է, որն ապագա բժիշկը հարազատ բուհին նվիրել է հարյուրամյակի առթիվ: Այն նաեւ շնորհակալություն է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին: