Բժշկական համալսարանը հատուկ ձևով է պատրաստվել կորոնավիրուսին հակազդելու համար: Ապագա բժիշկները բուհ մտնում և դուրս են գալիս տարբեր մուտքերով: Համալսարանի տարածքն ախտահանվում է նորագույն սարքավորումներով, իսկ լսարաններում դասասեղանները դասավորված են միմյանցից հեռու: Չնայած հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությանը՝ սովորողները մեծ ոգևորությամբ են գալիս համալսարան: