Ստոմատոլոգիական գերազանցության դասընթաց
Կարիերայի կենտրոնը «Ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնի»հետ համատեղ կազմակերպում է ՇՄԶ և առանց ՇՄԶ կրեդիտավորման դասընթացներ՝ ուսանանողների, կլինիկական օրդինատորների, բժիշկների համար:
Ստոմատոլոգիական գերազանցության կենտրոնի կրթության վճարովի կատարելագործման դասընթացները կազմակերպվում է թերապևտիկ (մոդուլ 1 և մոդուլ 2), օրթոպեդիկ (մոդուլ 3) և վիրաբուժական (մոդուլ 4) ստոմատոլոգիա մասնագիտությունների գծով:
Մոդուլ 1 (Թերապևտիկ ստոմատոլոգիա)
Ռաբերդամի տեղադրման և տարբեր դասերի կարիոզ խոռոչների մեխանիկական մշակման և գեղարվեստական վերականգնման սկզբունքները ժամանակակից ստոմատոլոգիայում:
Մոդուլ 2 (Թերապևտիկ ստոմատոլոգիա)
Արմատախողովակների տարբեր եղանակներով մեխանիկական մշակման լցավորման և ապալցավորման սկզբունքները և առանձնահատկությունները ժամանակակից էնդոդոնտիայում:
Մոդուլ 3 (Օրթոպեդիկ ստոմատոլոգիա)
Ատամների հղկման սկզբունքները և առանձնահատկությունները տարբեր տեսակի արհեստական պսակների և կամուրջների պատրաստման ժամանակ:
Մոդուլ 4 (Վիրաբուժական ստոմատոլոգիա)
Տեղային անզգայացման, ատամների հեռացման,կարերի տեղադրման, ապիկեկտոմիայի, ռետենցված ատամների հեռացման, պերիոստալ թարախակույտի բացահատման և դրենավորման կատարման հիմքերը և առանձնահատկությունները վիրաբուժական ստոմատոլոգիայում:
Մոդուլ 5 (Օրթոպեդիկ ստոմատոլոգիա)
Շարժական պրոթեզներով օրթոպեդիկ բուժման հիմնական սկզբունքները։
Մոդուլ 6 (Օրթոպեդիկ ստոմատոլոգիա)
Անշարժ պրոթեզներով օրթոպեդիկ բուժման հիմնական դրույթները։
Մոդուլ 7 (Վիրաբուժական ստոմատոլոգիա)
Ատամնային իմպլանտացիայի արդյունավետության բարձրացման ուղիները
Վերապատրաստման մոդուլների մասնակցության վճարը՝
Առանց ՇՄԶ կրեդիտավորման վերապատրաստում՝ 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
ՇՄԶ կրեդիտավորմամբ վերապատրաստում՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 60․000 վաթսուն հազար ՀՀ դրամ) :
Դասընթացը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից։
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: