Մոդուլ 2
Արմատախողովակների տարբեր եղանակներով մեխանիկական մշակման լցավորման և ապալցավորման սկզբունքները և առանձնահատկությունները ժամանակակից էնդոդոնտիայում:
Բժիշկ – ստոմատոլոգների համար
Գիտագործնական դասընթաց
Ստոմատոլոգիական գերազանցության դասընթաց
Արմատախողովակների տարբեր եղանակներով մեխանիկական մշակման,լցավորման և ապալցավորման սկզբունքները և առանձնահատկությունները ժամանակակից ստոմատոլոգիայում
Դաընթացը ներառում է՝
- դասընթացը վարող դասախոսի կողմից տեսական նյութի քննարկում, համապատասխան նյութի տեսադիտում
- դասախոսի հսկողությամբ մասնակցի գործնական աշխատանքի կատարում ֆանտոմային մոդելների վրա ժամանակակից վարժասարքերի օգնությամբ:
ԾՐԱԳԻՐ
Տևողությունը ՝ ( –14 ժամ,–4- օր)
№ | Թեմա
Առարկա |
դասախոս | Գործնական
պարապմունքներ |
Դասախոսություն
ներ |
Տևողություն |
1 | Թերապևտիկ ստոմատոլոգիա,էնդոդոնտիա | ||||
1 օր | Դասախոսություն.
Ծանոթացում Էնդոդոնտիայի հետ։ Կակղանի և պերիոդոնտի պաթոլոգիաների ժամանակակից դասակարգում։ Տարբերակիչ ախտորոշում։ Ախտորոշման համար օգտագործվող մեթոդներ։ Արմատախողովակների անատոմիական առանձնահատկություններ։ Էնդոդոնտիկ մուտքի ապահովում։ Սկաութինգ, աշխատանքային երկարության որոշում (ռենտգեն հետազոտություն և ապեքսլոկատոր)։ Արմատախողովակների մեխանիկական մշակում Step Back մեթոդով։ Արմատախողովակի լեցավորում մեկ գամի եղանակով։ Գործնական պարապունք. Էնդոդոնտիկ գործիքների հետ ցանոթացում, աշխատանքային սկզբունքների ներկայացում։ Ֆանտոմային մոդելի վրա Էնդոդոնտիկ մուտքի ապահովում, Ֆանտոմային ատամի մեկ արմատախողովակի մեխանիկան մշակում ձեռքի գործիքներով Step Back եղանակով, իրիգացիա, արմատախողովակի չորացում։ Գուտապերչե գամի ընտրություն։ Արմատախողովակի լեցավորում մեկ գամի եղանակով։ |
Գևորգյան Միքայել | 2 ժ | 1 ժ. 15 ր. | 3ժամ30րոպե |
2 օր | Դասախոսություն.
Էնդոդոնտիկ գործիքների տեսակները և ընտրության առանձնահատկությունները ամենօրյա պրակտիկայում։ Ձեռքի գործիքներ, պողպատյա և NiTi գործիքների համեմատական վերլուծություն։ Իրիգացիոն մեթոդները էնդոդոնտիկ միջամտության ժամանակ։ Իրիգացիոն լուծույթների բնութագիրը, կիրառման սկզբունքները։ Արմատախողովակի լեցավորման նյութեր, առանձնահատկությունները։ Արմատախողովակների մեխանիկական մշակում Crown Down մեթոդով։ Արմատախողովակների լեցավորում կողմնային կոնդենսացիայի եղանակով։ Գործնական պարապունք. Ֆանտոմային ատամի մեկ արմատախողովակի մեխանիկան մշակում ձեռքի գործիքներով Crown Down եղանակով, իրիգացիա, արմատախողովակի չորացում։ Գուտապերչե գամի ընտրություն։ Կողմնային կոնդենսացիայի համար օգտագործվող էնդոդոնտիկ գործիքների հետ ծանոթացում։ Արմատախողովակի լցավորում կողմնային կոնդենսացիայի եղանակով։ |
Գևորգյան Միքայել | 2 ժ | 1 ժ. 15 ր. | 3ժամ30րոպե |
3 օր | Դասախոսություն.
Մեքենայական Էնդոդոնտիկ գործիքների տեսակները և ընտրության առանձնահատկությունները։ NiTi գործիքների համեմատական վերլուծություն։ Էնդոդոնտիկ ծայրակալների ընդհանուր բնութագիրը, նրանցով աշխատելու սկզբունքները։ Արմատախողովակների մեխանիկական մշակում Crown Down մեթոդով՝ կիրառելով մեքենայական էնդոդոնտիկ գործիքներ և էնդոդոնտիկ ծայրակալ։ Արմատախողովակի ապիկալ լեցավորում վերտիկալ կոնդենսացիայի եղանակով։ Արմատախողովակների լեցավորում տաքացրած գուտապերչայի ինյեկտորային եղանակով։ Գոտապերչա կրիչի վրա՝ դրական և բացսական կողմերը Գործնական պարապունք. Էնդոդոնտիկ ծայրակալների ընդհանուր բնութագիրը, նրանցով աշխատելու սկզբունքները։ Ֆանտոմային ատամի մեկ արմատախողովակի մեխանիկան մշակում Crown Down եղանակով՝ օգտագործելով էնդոդոնտիկ ծայրակալ և մեքենայական էնդոդոնտիկ գործիքներ։ Իրիգացիա, գուտապերչե գամի ընտրություն։ Tug Back – ի ապահովում։ Արմատախողովակի չորացում։ Վերտիկալ կոնդենսացիայի համար օգտագործվող Էնդոդոնտիկ գործիքների և սարքերի հետ ծանոթացում։ Աշխատանքային պրոցեսի ներկայացում։ Արմատախողովակի ստորին 1/3 լեցավորում վերտիկալ կոնդենսացիայի եղանակով, արմատախողովակի մնացած մասի լեցավորում ինյեկտորի միջոցով տաքացրած գուտապերչայով։ |
Գևորգյան Միքայել | 2 ժ | 1 ժ. 15 ր. | 3ժամ30րոպե |
4 օր | Ոչ էֆֆեկտիվ էնդոդոնտիկ բուժման պատճառները։ Սխալները և բարդությունները պրակտիկ էնդոդոնտիայում և դրանց շտկման եղանակները։ Կոտրված էնդոդոնտիկ գործիքների հեռացում, կամ շրջանցում (bypass): Էնդոդոնտիկ վերաբուժման հիմնական սկզբունքները, իրակացման եղանակները։ Վերաբուժման ժամանակ արմատախողովակում հանդիպող նյութերի առանձնահատկությունները և այդ նյութերի հեռացման մեթոդները։
Գործնական պարապունք. Ֆանտոմային ատամի վրա նախկինում լցավորված երեք արմատախողովակների ապալցավորում՝ օգտագործելով ձեռքի գործիքներ։ Ապալցավորման համար տարբեր քիմիական նյութերի օգտագործում։ |
Գևորգյան Միքայել | 2 ժ | 1 ժ. 15 ր. | 3ժամ30րոպե |
Վերապատրաստման մոդուլի մասնակցության վճարը՝
Առանց ՇՄԶ կրեդիտավորման վերապատրաստում՝ 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ,
ՇՄԶ կրեդիտավորմամբ վերապատրաստում՝ 75.000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 60․000 վաթսուն հազար ՀՀ դրամ) :
Դասընթացը հավաստագրված է Առողջապահության նախարարության կողմից, դասընթացի ավարտին տրվում է ՇՄԶ 4 տեսական և 8 գործնական կրեդիտ:
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: