Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • Միջազգայնացման քաղաքականություն

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2022-2028ԹԹ.

Հաստատվել է

ԵՊԲՀ Գիտական խորհրդի 30.06.2022թ.

թիվ 22-06-07-02 որոշմամբ

Ռեկտոր Ա. Ա. Մուրադյան

 

ԵՊԲՀ միջազգայնացումը հանդիսանում է համալսարանի ռազմավարական ծրագրերի անքակտելի մասը, որը կոչված է ապահովելու համալսարանի առաջընթացը և զարգացումը, համալսարանների միջազգային ընկերակցությունում ապահովելու իր կայուն տեղը բժշկական կրթության և բժշկագիտության բնագավառներում: Համալսարանը վարում է արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն և սահմանում է համապատասխան ընթացակարգեր: Միջազգայնացումը համալսարանի կառավարման համակարգի, ֆակուլտետների, ամբիոնների, կլինիկաների, առանձին ստորաբաժանումների ընդհանուր գործունեության բաղկացուցիչ մաս է, միջազգային համագործակցության բոլոր ծրագրերը թափանցիկ են և մատչելի:

ԵՊԲՀ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ա 1 Կրթության արտահանման միջոցով բարձրացնել համալսարանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, որով նպաստել տարբեր երկրների հետ քաղաքական կապերի ամրապնդմանը:
Ա 2 Կրթության, գիտության բնագավառներում օտարերկրյա բժշկական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության, օտարերկրյա առաջատար մասնագետների ներգրավման միջոցով մասնակից դառնալ երկրի ինտելեկտուալ պոտենցիալի բարձրացմանը:
Ա 3 Համալսարանի ընդհանուր կրթության որակի բարձրացումը՝ ուսումնական ծրագրերի կատարելագործման և նրանց մատուցման միջոցով:
Ա 4 Կրթական ծրագրերի և գիտական ձեռքբերումների արտահանումը:
Ա 5 Ուսուցման, գիտական հետազոտությունների և գործնական բժշկության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարական լուծումների գնումը և ներդրումը:
Ա 6 Մշակույթի, արվեստի, գրականության հաղորդակցումը տարբեր ազգերի երիտասարդների շրջանում:
Ա 7 Օտարերկրյա քաղաքացիների ուսուցումից ստացվող եկամուտները ներդնել համալսարանի և պետության տնտեսությունում:

ԵՊԲՀ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ  ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Բ 1

Միջազգայնացումը՝ որպես կրթական և  հետազոտական  որակի բարելավման գերիշխող ցուցանիշ իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով:
1. Կրթություն, հետազոտություն, նորարարություն

·         Կրթական ծրագրերի և հետազոտությունների միջազգայնացում

·         Համատեղ ծրագրերի/նախագծերի մշակում և իրականացում

·         Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում

2. Միջազգային շարժունակություն

·         Ուսանողների և անձնակազմի միջազգային շարժունակություն

·         Միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչների անդամակցություն (affiliation) Համալսարանի կրթական և հանրային կյանքին

3. Միջազգային միջավայր  համալսարանում

·         Միջազգային գիտաժողովների և մշակութային ինտեգրման միջոցառումների կազմակերպում

·         Տարբեր երկրներից ուսանողների ընդունելություն

4. Միջազգային պրոֆիլ

·         Անդամակցել միջազգային կազմակերպություններին և ցանցերին

·         Համալսարանի ընդգրկումը միջազգային վարկանիշային համակարգերում

·         Ծրագրերի միջազգային հավատարմագրում

·         Սոցիալական ներգրավվածություն և սոցիալական պատասխանատվության բաշխում

__________________________________________________________________________________

1. Կրթական ծրագրերի միջազգայնացում

Բժշկական կրթության և գործնական առողջապահության բնագավառներում արագ փոփոխվող տեղական և միջազգային մարտահրավերներին ժամանակին արձագանքելու համար համալսարանը ձգտում է իր կրթական ծրագրերում խթանել միջազգայնացման ներուժը: Կրթական ծրագրերի միջազգայնացման նպատակով համալսարանը խթանում է ծրագրերի զարգացմանը՝ այն համահունչ դարձնելով բժշկական կրթության բնագավառում միջազգայնորեն ընդունված մոտեցումների՝ դասավանդման մեթոդիկայի ներդրման, կրթության գործընթացում օտարերկրյա դասախոսների և ուսանողների ներգրավման, ժամանակակից օտարալեզու գրականության մատչելիության, միջազգային շարժունակության հնարավորությունների ներդրման միջոցով: Համալսարանը կրթական ծրագրերի կատարելագործման նպատակով ստեղծում է «Կրթական ծրագրերի օտարերկրյա խորհրդատուների խորհուրդ»՝ նրա կազմում ընդգրկելով համալսարանի հետ համագործակցող օտարերկրյա բժշկական ուսումնական հաստատությունների կրթական և առողջապահական բնագավառների փորձված և հեղինակավոր մասնագետների: Համալսարանն ուսանողներին առաջարկում է նաև ուսանելու լրացուցիչ կրթական ծրագրերով ինչպիսիք են՝

·         Կրթական ծրագրերի կատարելագործման նպատակով ստեղծել «Կրթական ծրագրերի օտարերկրյա խորհրդատուների խորհուրդ»:

·         Ուսանողներին առաջարկել նաև ուսանելու լրացուցիչ կրթական ծրագրերով, ինչպիսիք են «Լանցետ», «Երիտասարդ վիրաբույժների դպրոց», FMGE, Տրոպիկական հիվանդություններ, CAPSULA, ԳլՕբ-ՈւՍ, ERPM: Հաշվի առնելով ուսանողի երկրի առողջապահական առաջնահերթությունները՝ առաջարկել համապատասխան լրացուցիչ ուսումնական ծրագրեր:

·         Ուսումնական ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համալսարանում դասավանդման մեջ ներգրավել հրավիրված և այցելու դասախոսներ:

·         Ուսանողներին հնարավորություն տալ բաց և ազնիվ մրցակցությամբ մասնակցելու Եվրոպական միության կողմից առաջակվող դրամաշնորհային ուսանողական փոխանակային ծրագրերին, ինչպես նաև՝ ԵՊԲՀ-ի և օտարերկրյա համալսարանների հետ ուղիղ համագործակցության շրջանակներում նախատեսված փոխանակային ծրագրերին:

Հաջողության ցուցանիշներ (Succes indicators)

·         ծրագրերի մատուցման գործում ներգրավված օտարերկրյա անձնակազմի թիվը,

·         ծրագրերում ընդգրկված ուսանողների թիվը,

·         միջազգային շարժունությանը մասնակցող ուսանողների և աձնակազմի թիվը,

·         փորձագետների և միջազգային կառույցների դրական կարծիքներ, զեկուցումներ,

·         շրջանավարտների աշխատանքային զբաղվածության մակարդակը,

·         շրջանավարտների թիվը, որոնք հետագա ուսումը շարունակել են արտերկրում:

2. Հետազոտությունների միջազգայնացում

Համալսարանը նպաստում է հետազոտությունների և նորարարությունների զարգացմանը և առանձնահատուկ կարևորություն է տալիս հետազոտությունների բարձր որակին, նպաստելով հետազոտական ենթակառուցվածքի զարգացմանը և հետազոտական ծրագրերի միջազգայնացմանը: Համալսարանը խթանում է օտարերկրյա համալսարանների միջազգային հետազոտական կենտրոնների /կազմակերպությունների կլինիկաների, միջազգային որակավորում ունեցող ճանաչված հետազոտողների հետ համագործակցությանը համատեղ հետազոտական նախագծերի, ասպիրանտական (PhD), դոկտորական ծրագրերի իրականացումը: Այս գործընթացը ենթադրում է ծրագրերում ընդգրկված աշխատակիցների և ուսանողների շրջանում վերապատրաստումների իրականացում, միջազգային շարժունություն, ժամանակակից օտարալեզու գրականության /ռեսուրսների հասանելիություն:

Հաջողության ցուցանիշներ

·         գիտական և հետազոտական հրապարակումների միջազգայնորեն ընդունելի ինդեքսավորում (Publication indexing),

·         միջազգային տվյալների բազաներում գիտական անձնակազմի վկայակոչման ինդեքս (Citation index),

·         համատեղ հետազոտական նախագծեր արտասահմանյան գործընկերների հետ:

3. Համատեղ ծրագրերի /նախագծերի մշակում և իրականացում

Համալսարանը համատեղ միջազգային ծրագրերի և նախագծերի իրականացումը դիտարկում է որպես իր համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացման և ընդլայնման գործիք: Համալսարանը մասնակցում է միջազգային հայտարարված դրամաշնորհային ծրագրերին և համագործակցում է տարբեր երկրների ներքոթվարկյալ բժշկական ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և կլինիկաների հետ, փնտրում է համագործակցության նոր ուղիներ, ինչպես նաև՝ համագործակցում է տեղական կառույցների հետ:

Համագործակցություն միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում

«Էրազմուս+» նախագծի շրջանակներում.

·         Պորտոյի համալսարան – Պորտուգալիա

·         Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարան – Իսպանիա

·         Մալագայի համալսարան – Իսպանիա

·         Գրանադայի համալսարան – Իսպանիա

·         Չեստերի համալսարան – Միացյալ Թագավորություն

·         Սալոնիկի Արիստոտելի համալսարան – Հունաստան

·         Կոպենհագենի համալսարան – Դանիա

«Սեյֆմեդ» նախագծի  սահմաններում

·         Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարան-Իսպանիա

·         Կատանիայի համալսարան—Իտալիա

·         Տերնոպոլի Իվան Հորբաչևսկի համալսարան—Ուկրաինա

·         Վիլնյուսի համալսարան—Լիտվա

·         Թբիլիսիի պետական բժշկական համալսարան—Վրաստան

·         Բակովինայի պետական բժշկական համալսարան—Ուկրաինա

·         Թբիլիսիի Պետրե Շոթաձեի բժշկական ակադեմիա—Վրաստան

Ուղիղ համագործակցություն օտարերկրյա համալսարանների հետ

·         Université Paris-Est Cretéil Val de Marne

·         Faculty of Medicine of the Otto von Guericke University Magdeburg

·         Aix Marseille Université

·         Orenburg State Medical University

·         Ernst Von Bergmann Klinikum

·         The University of Oslo, Institute of Clinical Medicine

·         Cairo University

·         Open Medical Institute, Medical Education without Borders

·         The Trustees of Columbia university in the City of New York

·         Avicenna Tajik State Medical University

·         Mercer University School of Medicine, Georgia Neurosurgical Institute

·         Boston University School of Medicine

·         Riga Stradins University

·         Russian National Research Medical University after NI Pirogov

·         Tbilisi State Medical University

·         Akaki Tsereteli State University

·         Stavropol State Medical Academy

·         Faculte de Medicine et de Maïeutique Lyon Sud-Charles Merieux

·         Jefferson Ultrasound Research and Educational Institute of Thomas Jefferson University

·         National University of Pharmacy (Ukraine)

·         Moscow Lomonosov University

Համագործակցություն տեղական կառույցների հետ

·         Երևանի Հայ-Ռուսական համալսարան

·         Էս Ջի Էմ Փարթներս իրավաբանական ընկերություն

·         ՀՀ առողջապահական տեսչական մարմին

·         «Լիկվոր» դեղագործական ընկերություն

Հաջողության ցուցանիշներ

·         համատեղ ծրագրերի քանակը,

·         համատեղ ծրագրերի և նախագծերի արդյունքների ազդեցությունը համապատասխան ոլորտների զարգացման վրա:

4. Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում

Համալսարանը նպաստում է նորարարությունների իրականացմանը: Ուսուցման, հետազոտության, կլինիկական պրակտիայի, կառավարման գործընթաներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը համարվում է համալսարանի զարգացման և ինստիտուցիոնալ առաջընթացի կարևոր պայման: Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը ապահովում է միջազգային ասպարեզում համահավասար ինտեգրման հնարավորություն: Համալսարանը հատուկ կարևորում է արհեստական բանականության հիմքով տեխնոլոգիաների ներդրումը, որպես ուսուցման և կլինիկական որոշում կայացնելուն նպաստող գործիք:

Հաջողության ցուցանիշ

·         ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունքում ձեռք բերված արդյունք և առաջընթաց:

Միջազգային շարժունակություն

1. Ուսանողների, կլինիկական օրդինատորների (ռեզիդենտների), համալսարանական կլինիկաներում աշխատող բժիշկ-մասնագետների, հետազոտողների, համալսարանի անձնակազմի միջազգային շարժունակություն

Համալսարանը նպաստում է միջազգային շարժունակության հնարավորությունների ստեղծմանը: Այս նպատակի համար համալսարանի բյուջեն նախատեսում է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հատկացում:

Համալսարանը նպաստում է ուսանողների, երիտասարդ բժիշկների, հետազոտողների, անձնակազմի մասնակցությունը փոխանակային «Էրազմուս+», «Սեյֆմեդ» փոխամակային, «Horizon 2020», «Horizon Europ», «COBRAIN» և այլ խոշոր միջազգաին դրամաշնորհային ծրագրերին, ինչպես նաև՝ օտարերկրյա համալսարանների հետ ուղիղ համագործակցությամբ նախատեսված ծրագրերին:

Միջազգային փոխանակումները ուսանողներին հնարավորություն կնձեռնի արտերկրում ստանալու կրեդիտներ և ճանաչողական լայն հնարավորություններ:

Ուսանողների, կլինիկական օրդինատորների (ռեզիդենտների), երիտասարդ բժիշկների՝ օտարերկրյա համալսարանների և կլինիկաներում կարճաժամկետ և երկարաժամկետ ուսուցողական և մասնագիտական կատարելագործման հնարավորություններ են ստեղծում օտարերկրյա պետություններում գործող ԵՊԲՀ շրջանավարտների և հայ բժիշկների՝ ստորև բերված միությունները.

·         Հայ բժիշկների Համաշխարհային Միություն – ԱՄՆ, Հայաստան

·         Ամերիկյան հայկական բժշկական ասոցիացիա – Կալիֆորնիա, ԱՄՆ

·         Լիբանանի ԵՊԲՀ շրջանավարտների միություն – Բեյրութ, Լիբանան

·         Հնդկաստանի ԵՊԲՀ շրջանավարտների միություն – Դելի, Հնդկաստան

·         Մեծ Բրիտանիայի ԵՊԲՀ շրջանավարտների միություն – Միացյալ Թագավորություն

·         Շրի Լանկայի ԵՊԲՀ շրջանավարտների միություն – Կոլոմբո, Շրի Լանկա

·         Ֆրանսիայի ԵՊԲՀ շրջանավարտների միություն- Փարիզ, Ֆրանսիա

Հաջողության ցուցանիշներ

·         փոխանակման ծրագրերի քանկը,

·         փոխանակման ծրագրերի մասնակիցների թիվը:

2. Օտարերկրյա ակադեմիական անձնակազմի ներգրավում

Համալսարանը հետամուտ է մատուցվող ուսումնական ծրագրերի և հետազոտական աշխատանքների բարձր որակի ապահովմանը: Այդ նապատակով համալսարանը անհրաժեշտ է համարում կրթական և գիտահետազոտական գործընթացներում ընդգրկելու բարձր որակավորում ունեցող օտարերկրյա ակադեմիական անձնակազմ, որպես հրավիրված և այցելու դասախոսներ, հետազոտողներ: Օտարերկրյա ակադեմիական անձնակազմ ընդգրկելու լայն հետազոտություններ է տալիս համալսարանի ուղիղ համագործակցության կապերը արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ:

Հաջողության ցուցանիշներ

·         օտարերկրյա ակադեմիական անձնակազմի թիվը,

·         օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում դասավանդող և գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված ԵՊԲՀ անձնակազմի թիվը,

·         կատարման արդյունքները:

Միջազգային միջավայր համալսարանում

1. Միջազգային գիտաժողովներ, սեմինարներ, աշխատաժողովներ

Համալսարանը խթանում է իր ակադեմիական անձնակազմի ինտենսիվ մասնակցությունը միջազգային գիտաժողովներում, սեմինարներում և աշխատաժողովներում, և համալսարանում կազմակերպում է նման ակադեմիական միջոցառումներ: 2016-2022թվականների ընթացքում համալսարան են այցելել և պլենար դասախոսություններով հանդես են եկել թվով 9 նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Համալսարանը շարունակելու է հետամուտ լինել իր ակադեմիական գործընթացներում հրավիրելու միջազգային մեծ համբավ ունեցող գիտնականների:

Հաջողության ցուցանիշներ

·         համալսարանի կողմից կազմակերված միջազգային միջոցառումների քանակը և մասնակիցների թիվը,

·         միջազգային գիտաժողովներում համալսարանի անձնակազմի մասնակիցների թիվը:

2. Ուսման նպատակով տարբեր երկրներից օտարերկրյա քաղաքացիների և ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող օտարերկրացիների ընդունելություն

Ներկա պահին համալսարանում ուսանում են 33 երկրների շուրջ 2000 միջազգային ուսանողներ: Համալսարանը նպատակադրված է ընդլայնելու միջազգային ուսանողների աշխարհագրությունը: Համալսարանը վարում և կանոնակարգում է օտարերկրյա քաղաքացիների և ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող օտարերկրացիների ընդունելության քաղաքականություն (Սույն փաստաթղթին կցվում է «Օտարերկրյա ուսանողներ ներգրավելու մասին քաղաքականություն» փաստաթուղթը, սույն փաստաթուղթը ներառում է նաև բազմամշակութային միջավայր ստեղծելու ուղղությամբ միջոցառումները, «Օտարերկրացի դիմորդների ընդունելության», «Օտարերկրացիների նախապատրաստական կրթության» կանոնակարգերը):

Հաջողության ցուցանիշ

·         միջազգային ուսանողների քանակը և ուսանողների ընդհանուր թվի համամասնությունը:

Միջազգային պրոֆիլ

1. Անդամակցումը միջազգային կազմակերպություններին և ցանցերին

Համալսարանը համագործակցում է հետևյալ միջազգային կառույցների հետ.

·         Educational Commission for Foreign Medical Graduates (ECFMG)

·         Jonkoping County Council

·         Central Research Institute of Dental and Maxillofacial Surgery

·         Central Diagnostic Imaging Network LLP

·         Armenia Fund USA

·         SLOP-International Society of Pediatric Oncology

·         POEM Pediatric Oncology East and Mediterranean Group

Համալսարանը հետամուտ է ընդլայնելու իր անդամակցումը այլ միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ Եվրոպական բժշկական կրթության ասոցիցացիային (AMEE):

Հաջողության ցուցանիշ

·         ներգրավվածությունը միջազգային կրթական և ոլորտային կազմակերպություններում:

2. Համալսարանի ինտեգրումը միջազգային վարկանիշային համակարգում

2017 թվականին համալսարանը դիմել է «Շանհայ» վարկանիշային կազմակերպությանը՝ վարկանիշային սանդղակում իր դիրքը հստակեցնելու ուղղությամբ, վերոհիշյալ կազմակերպությունից ստացել է վերլուծական ծավալուն տվյալներ, որոնք ներկայացվել են համալսարանի գիտական խորհրդին և քննարկման արդյունքում մշակվել է ռազմավարություն՝ միջազգային վարկանիշային համակարգում ինտեգրման նպատակով: Համալսարանը հետամուտ է նաև միջազգային այլ վարկանիշային համակարգում, ինչպիսիք են՝ «QS» և «Times» ընդգրկվելու նպատակով:

Հաջողության ցուցանիշ

·         համալսարանի ինտեգրում միջազգային վարկանիշային համակարգին:

3. Սոցիալական ներգրավվածություն և սոցիալական պատասխանատվություն

Սոցիալական ներգրավվածությունը և սոցիալական պատասխանատվությունը՝ հոգուտ հանրային բարօրության, համալսարանը դիտարկում է որպես իր ընդհանուր գործունեության անքակտելի մաս: 2017 թվականին համալսարանի նախաձեռնությամբ, տարբեր հիմնադրամների, անհատ բարերարների, ԵՊԲՀ շրջանավարտների, օտարերկրյա տարբեր կառույցների ֆինանսական և նյութական աջակցությամբ ստեղծվել է «Վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինվորների վերականգնողական կենտրոն», որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, պրոթեզավորման բաժնով, պլաստիկ վիրահատական սրահով: Վերջին 5 տարիների ընթացքում այդ կենտրոնում վերականգնողական բուժում են ստացել պատերազմական պայմաններում վիրավորումներ և հաշմանդամություն ստացած 5000 զինվոր և սահմանափակ կարողություններ ունեցող քաղաքացիական անձինք: Համալսարանը սոցիալական ծրագիր է իրականացնում նաև հանրակրթության բնագավառում: Համալսարանի կառուցվածքում ընդգրկված է «Հերացի» ավագ դպրոցը, որի շրջանավարտների գերակշիռ մեծամասնությունը ընտրում է բժշկական մասնագիտություններով հետագա ուսուցումը: Համալսարանում գործում է նաև անապահով ընտանիքների անդամ հանդիսացող հաշմանդամություն և ֆիզիկական սահմանափակ կարողություն ունեցող իր ուսանողների համար ուսման վարձավճարների զեղչային համակարգ: Համալսարանում ստեղծվել է նաև «Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոն» կառույցը, որի նպատակն է ուսումնասիրել առողջապահական բնագավառի առջև ծագաց մարտահրավերները, առաջարկել լուծումներ, պատրաստել համապատասխան բժշկական կադրեր: Համալսարանը հետամուտ է լինելու նաև իրագործելու այլ սոցիալական ծրագրեր:

Հաջողության ցուցանիշ

·         կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում իրականացված նախագծերը, արդյունքները, շահառուների թիվը:

Կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրում

Կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրութմաը համալսարանը համարում է միջազգային ճանաչմանը նպաստող մեխանիզմ, այն հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն:

Համալսարանը նախատեսում է 2022 թ. ընթացքում դիմել միջազգային հավատարմագրում իրականացնող երկրի համապատասխան կառույցին բազային բժշկական կրթության «բուժական գործ» մասնագիտության  կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման նպատակով՝ Բժշկական Կրթության Միջազգային Ֆեդերացիայի (WFME) և Եվրոպական Բժշկական Դպրոցների Ասոցիացիայի (ASME) կողմից սահմանված ստանդարտների շրջանակներում:

Միջազգային հավատարմագրմանն ուղղված համալսարանի ընդհանուր գործունեության, կրթական ծրագրերի իրագործման և արդյունավետության, համալսարանի նյութատեխնիկական բազայի հնարավորությունների լիարժեք կամ ոչ լիարժեք օգտագորշման, զարգացման պետենցիալի և հնարավորությունների օբյեկտիվ, ինչպես նաև՝ արտաքին գնահատման, խորհրդատվական և աջակցության ծառայություն ստանալու նպատակով հրավիրել միջազգային հավատարմագրման ստանդարտներին տիրապետող փորձառու մասնագետի /մասնագետների:

Համալսարանն անհրաժեշտ է համարում իր կողմից ընդունված և կիրառվող բոլոր փաստաթղթերը դարձնել հավատարմագրման գործընթացն իրականացնող միջազգային փորձագետների համար հասանելի և թափանցիկ՝ ստեղծելով արդյունավետ աշխատանքի հնարավորություն և մթնոլորտ:

Համալսարանը նախատեսում է նաև 2025թ. ընթացքում իրականացնել աշխատանքներ՝ ուղղված բազային կրթության «Ստոմատոլոգիա» և «Դեղագործություն» կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման ուղղությամբ:

«Ստոմատոլոգիա» և «Դեղագործություն» մասնագիտութույնների կրթական ծրագրերի իրագործման ուղղությամբ 2024թ-ի ընթացքում անցկացնել ներքին աուդիտ և 2024թ. նոյեմբերին արդյունքների վերաբերյալ համալսարանի գիտական խորհրդին ներկայացնել հաշվետվություն:

Հաջողության ցուցանիշ

·         միջազգայնորեն հավատարմագրված ծրագրեր:

ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գ 1

Տեղեկությունների հավաքագրում/բենչմարկինգ

  • Ուսումնասիրում է ամբողջ աշխարհում կրթական կապիտալի շրջանառության, զարգացման և փոփոխությունների տենդենցները:
  • Ուսումնասիրում է Ասիայի տարբեր տարածաշրջանների, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, ինչպես նաև՝ զարգացած երկրների աշխատաշուկայի պահանջարկը բժշկական մասնագիտությունների համար:
  • Ուսումնասիրում է բժշկական կրթության, մասնագիտական, դասավանդման կատարելագործման, հետազոտական աշխատանքների ուղղությամբ միջազգային դրամաշնորհային ծրագրերը և այդ ծրագրերին մասնակցելու հնարավորությունները:
  • Ստեղծում է ԵՊԲՀ շրջանավարտների վերաբերյալ  տեղեկատվական բազա՝ ներառելով աշխատանքային գործունեության երկիրը, մասնագիտությունը և անձնական տեղեկությունները (համաձայնությամբ):
  • Ուսումնասիրում է օտարերկրյա պետություններում ԵՊԲՀ  բժշկական կրթության որակավորումը ճանաչելու ուղղությամբ տվյալ երկրի օրենսդրական պահանջները:
  • Ուսումնասիրում է օտարերկրյա պետություններում բժշկական կրթություն ստանալու նպատակով դիմորդի երկրի քաղաքացիներին վերաբերող օրենսդրական պահանջները:
  • Ուսումնասիրում է ՀՀ քաղաքացիների՝ օտարերկրյա պետությունների բարձրագույն բժշկական հաստատություններում ուսանելու և օտարերկրյա կլինիկաներում մասնագիտական կատարելագործման հնարավորությունները և ներկայացվող պահանջները:

Գ 2

 Համալսարանի վերաբերյալ տեղեկատվության տարածում

·         ԵՊԲՀ-ի կրթական ծրագրերի մատուցման վերաբերյալ տեղեկատվություններ է տարածում օտարերկրյա պետություններում՝ զանգվածային լրատվամիջոցների, համալսարանի վեբ կայքի, համալսարանի տեղեկատվական կառույցների և սոցիալական ցանցերի միջոցով:

Տեղեկատվության միջոցներով օտարերկրյա դիմորդներին ծանոթացնում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության մասին» ՀՀ կառավարության 2011թ. թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգին, որն իր մեջ ներառում է պահանջվող փաստաթղթերի ցանկը և ներկայացվող պահանջները:

·         Օտարերկրյա պետությունների պատկան կառույցներին (Կրթության և գիտության, առողջապահության գերատեսչություններ, բժշկական ազգային խորհուրդներ), տվյալ երկրում սահմանված կարգի շրջանակներում ներկայացնում է  անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԵՊԲՀ բժշկական կրթության որակավորումը ճանաչելու նպատակով:

·         Համալսարանի գիտական-հետազոտական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն է տարածում օտարերկրյա շահագրգիռ համալսարաններում և գիտական հիմնարկներում:

·         Աշխատանքային մեծ ձեռքբերումների հասած ԵՊԲՀ շրջանավարտների, գերազանց առաջադիմություն ունեցող օտարերկրյա ուսանողների մասին համալսարանի վեբ կայքում զետեղում է տեղեկատվություն:

Գ 3

Ուսման գրավչությունը ապահովելու մեխանիզմները

·         Ապահովում է ուսման վարձաչափի և կրթության որակի համակցության մատչելիությունը և գրավչությունը:

·         Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար մշակում է ֆինանսական աջակցության մեխանիզմներ, այդ թվում և՝ սահմանել անվանական կրթաթոշակներ:

·         Հնարավորություններ է ստեղծում ուսանողներին՝ ուսմանը զուգընթաց ներգրավվելու ուսումնական, գիտական խմբակներում, կատարելու հետազոտական աշխատանքներ:

·         Մասնակցում է ուսանողական փոխանակային ծրագրերին:

·         Ուսանողնության համար ստեղծում է հնարավորություն անվճար օգտվելու համալսարանի գրադարանիցմ այդ թվում նաև էլեկտրոնային գրադարանային ֆոնդից:

·         Օտարերկրյա ուսանողների համար ուսանողական հանրակացարանում ստեղծում է բարենպաստ կենցաղային պայմաններ, ապահովում է անվտանգությունը, բժշկական ապահովագրական կառույցների և համալսարանական հիվանդանոցների միջոցով լուծում է ծագած  առողջապահական խնդիրները:

·         Ապահովում է անդամակցության ազատություն ուսանողական ինքավար  կառույցներին, ակտիվ մասնակցությունը համալսարանի կյանքին:

·         Հնարավորություն է ստեղծում ներկայացնելու իր երկրի արվեստը, մշակույթը, գրականությունը, մասնակցությունը սպորտային խմբերում:

Գ 4

Դասախոսական կազմը որպես շահառու

·         Համալսարանը դասախոսական կազմի համար իրենց մասնագիտական առաջընթացը զարգացնելու նպատակով նպաստում է կարիերայի աճին և կիրառում է ֆինանսական խրախուսման մեթոդներ:

·         Միջազգային դրամաշնորհային ծրագրերի և ուղիղ համագործակցությունների միջոցով երիտասարդ դասախոսների համար հնարավորություն է ստեղծում երկարաժամկետ և կարճաժամկետ վերապատրաստումներ անցնել օտարերկրյա համալսարաններում և առաջատար կլինիկաներում: Նույն ճանապարհներով հնարավորություն է ստեղծում  նաև մասնակցելու համատեղ գիտական-հետազոտական աշխատանքներին:

·         Օտար լեզուների տիրապետող դասախոսներին հնարավորություն է տալիս կարճաժամկետ կամ մեկ կիսամյակ տևողությամբ դասավանդելու օտարերկրյա բժշկական ուսումնական հաստատություններում միջազգային դրամաշնորհային ծրագրերի և ուղիղ համագործակցությունների ուղիներով: Այդ նպատակի համար նախատեսում է ֆինանսական աջակցության միջոցներ:

·         Ուսուցման և այլ օտար լեզուների կատարելագործման նպատակով ԵՊԲՀ օտար լեզուների ամբիոնի միջոցով կազմակերպում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուների դասընթացներ: Նույն նպատակով համալսարանը համագործակցում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի, British Council-ի հայաստանյան մասնաճյուղի հետ՝ TOEFL և IELTS քննական ծրագրերի սահմաններում:

Գ 5

Համալսարան-ուսանող փոխադարձ կապ

·         Համալսարանը խրախուսում է օտարերկրյա ուսանողների մասնակցությունը «Ուսանողական խորհրդարան» ինքնավար կազմակերպության աշխատանքներին:

·         Մշակում է կրթության և համալսարանական կյանքին վերաբերող հարցումների մեխանիզմներ՝ ուսանողների և դասախոսական կազմի համար, շարունակում է անցկացնել «Դասախոսն ուսանողի աչքերով» հարցումը: կատարում է հարցման արդյունքների վերլուծություն:

·         Տարեկան 1-2 անգամ կազմակերպում է համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների և դեկանի հանդիպումը օտարերկրյա ուսանողների հետ:

·         ԵՊԲՀ-ում սովորող բազմազգ ուսանողների համար կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված ուսանողի երկրի պետական և ազգային տոներին:

·         Օտարերկրյա, տեղացի ուսանողների և դասախոսական կազմի արտալսարանային կապերի ամրապնդման նպատակով նպաստում է գրական, երաժշտական, մշակութային միջոցառումներ, ինչպիսիք են «Ուսանողական գարուն», «Ուսանողական աշուն», «Ազգային խոհանոց», «Անգլախոսների», «Ֆրանկոֆոնների», «Գերմանախոսների» և այլ ակումբների կազմակերպման աշխատանքներին:

·         Իրականացնում է իրավաբանական աջակցություն ուսանողներին՝ «Իրավաբանական կլինիկա»-ի միջոցով: