Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՄԻՆԵՐՎԱ

ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

2019թ. հունվար ամսից մեկնարկել է ՄԻՆԵՐՎԱ (ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ) եռամյա ծրագիրը, որտեղ ԵՊԲՀ-ն ներգրավված է որպես գործընկեր համալսարան: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել հանրամատչելի գիտության հիմնական սկզբունքների իրականացման պայմանները Հայաստանի և Մոլդովայի համալսարաններում: Նախագծի առանձնահատուկ խնդիրներն են՝

  1. Զարգացնել հանրամատչելի գիտությանը վերաբերող ազգային և ինստիտուցիոնալ ուղեցույցները, քաղաքականությունը և շարժառիթները Մոլդովայում և Հայաստանում:
  2. Գործընկեր բուհերում ստեղծել թվային շտեմարարններ և խթանել դրանց ենթակառուցվածքային զարգացումը և փոխգործունակությունը:
  3. Զարգացնել մարդկային ռեսուրսներ՝ հանրամատչելի գիտության սկզբունքների կանոնավոր իրականացման և հետազոտությունների սոցիալական ներգրավվածությունն ու հանրային հաշվետվողականությունն ապահովելու համար:

Հանրամատչելի գիտությունը, բաց նորարարությունը և մատչելիությունը  սահմանվում են որպես Եվրոպական հետազոտական տարածքի հետազոտության և նորարարության հիմնական ռազմավարությունները: Հանրամատչելի գիտությունը հետազոտությունների թափանցիկության, տարածման, համագործակցության և հաշվետվողականության բարձրացման արդյունավետ հարթակ է:

Մոլդովայի և Հայաստանի գիտական համայնքները կարևորում են հանրամատչելի գիտության սկզբունքներն ու գիտակցում դրա առավելությունները, ինչը դրսևորվում է կառավարական  մարմինների, ֆակուլտետների, գրադարանների, հասարակական կազմակերպությունների և ամսագրերի հրատարակիչների բազմաթիվ նախաձեռնություններով: Այնուամենայնիվ, համակարգված գործունեության, համընդունելի չափանիշների և օրենսդրական աջակցության բացակայության պայմաններում նման նախաձեռնությունները չեն ունենում համընդհանուր կիրառություն և նշանակություն:

ՄԻՆԵՐՎԱ ծրագրի գործընկերները

Մոլդովա

  1. Մոլդովայի Տնտեսական Գիտությունների Ակադեմիա – ծրագրի համակարգող
  2. Մոլդովայի Պետական Բժշկական ու Դեղագործական Համալսարան
  3. Մոլդովայի տեխնիկական համալսարան
  4. Մոլդովայի ռեկտորների խորհուրդ
  5. Մոլդովայի Կրթության, Մշակույթի և Հետազոտության նախարարություն

Հայաստան

  1. Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան
  2. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  3. Երևանի պետական համալսարան
  4. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանov.am/en/
  5. Հայաստանի կրթության և գիտության նախարարություն

 

Եվրոպական միություն

  1. Լիեժի համալսարան, Բելգիա
  2. Գուլիելմո Մարկոնիի անվան համալսարան, Իտալիա
  3. Վալենսիայի համալսարան, Իսպանիա
  4. Կոտ Ազուրի համալսարան, Ֆրանսիա
  5. Մոնպելյեի համալսարան, Ֆրանսիա
  6. Եվրոպական քաղաքականության զարգացման և հետազոտության ինստիտուտ, Սլովենիա

 

Ասոցացված գործընկերներ

  1. Մոլդովայի միջազգային ազատ համալսարան (որպես Ռեկտորների խորհրդի անդամ)
  2. Մոլդովայի Դիմիտրի Կանտեմիրի պետական համալսարան (որպես Ռեկտորների խորհրդի անդամ)