Համալսարանի բոլոր ֆակուլտետներում հունվարի 29-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ցիկլային առարկաների քննությունները և ստուգարքները ԵՊԲՀ ռեկտորի համապատասխան հրամանով կկազմակերպվեն յուրաքանչյուր ցիկլային պարապմունքի վերջին կամ հաջորդ օրը, իսկ մարման շրջանները կիսամյակի ավարտին` հաստատված ժամանակացույցով:
Ավարտական կուրսերի ուսանողների (բառությամբ բակալավրի կրթական ծրագրով սովորողների) 1-ին և 2-րդ մարումները կսահմանվեն կիսամյակի ընթացքում` դեկանների կողմից հաստատված ժամանակացույցով:
Նշենք, որ Ուսումնամեթոդական վարչության և դեկանատների կողմից բոլոր ֆակուլտետներում ուսուցանվող առարկաների քննությունները կկազմակերպվեն բանավոր, գրավոր թեստային և համակարգչային թեստային եղանակով: