Ինչպես գիտեք, ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնը («Հերացի» վերլուծական) ԵՊԲՀ գիտական խորհրդի կողմից ընդունված և հաստատված աշխատանքային կարգով 2022 թ.-ի փետրվարից սկսել է աշխատանքային գործունեությունը:
Այդ ժամանակահատվածում կենտրոնի կողմից կատարվել են ընթացիկ, արդի և հանրային հետաքրքրություն ներկայացնող առողջապահական հիմնահարցերի մշտադիտարկում, վերլուծություն, կանխատեսումների իրականացում, ոլորտում առկա խնդիրների ազդեցության գնահատում:
Բժշկագիտության տարբեր ոլորտներում ժամանակակից մոտեցումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով կազմակերպվել և իրականացվել են համալսարանական հիվանդանոցային համալիրների միջին և ավագ բուժանձնակազմի համար նախատեսված կրեդիտավորված վերապատրաստման դասընթացներ և կոնֆերանսներ, որոնց արդյունքում շուրջ 1000 մասնակից ձեռք են բերել մասնագիտական, ոլորտի համար անհրաժեշտ նոր գիտելիքներ և հմտություններ:
Տեղեկատվական-վերլուծական աշխատանքներ են իրականացվել տարածաջրջանում և աշխարհում գլոբալ հիմնախնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ կլիմայի փոփոխությանը, օդի աղտոտվածությանը, տարածաշրջանային առողջապահական համակարգերին սպառնացող վտանգներին, Covid-19 համավարակին և դրա հետևանքով առաջացած խնդիրներին նվիրված վերլուծություններ, որի արդյունքում շուրջ 130 վերլուծական աշխատանքներ են հրապարակվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում, որոնց մեջ ներառված է ժողովրդագրական հարցերին նվիրված հրապարակումների շարքը՝ այդ բնագավառում Հայաստանում առկա խնդիրների բարձրացման և հանրության հետ համագործակցելու համար:
Իրականացվել են նաև ծրագրային ուսումնասիրություններ.
2024 թվականին վերլուծականը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները` հայտարարելով ծնողակրթության տարվա մեկնարկի մասին:
Կանցկացվեն գիտաժողովներ, դասընթացներ՝ միտված երեխաների առողջության պահպանմանը, ճիշտ կրթական, հոգեբանական, ֆիզիկական մեխանիզմների ձևավորմանը:
Այսպիսով, 2024 թվականի սկզբից նախատեսում ենք անցկացնել բազմաթիվ կոնֆերանսներ, դասընթացներ, միջոցառումներ, բանավեճեր «ծնողական ժողովի» ձևաչափով, նվիրված հետևյալ հիմնախնդիրներին.
Շարունակական նախատեսում ենք վերլուծել և հանրությանը ներկայացնել տեղական և միջազգային արդի հիմնախնդիրներին նվիրված տեղեկատվություն:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունն ու առաջարկները: