Շաբաթվա սկզբին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի վաստակավոր գիտնական, Էլեկտրական, Կոմպյուտերային և կենսաբժշկական ինժեներիայի պրոֆեսոր Ստանիսլավ Էմելիանովը։ Անվանի մասնագետը դասախոսեց ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ScienceHub™ ինտերակտիվ միջոցառման ընթացքում, որը արդեն երկրորդ անգամ է անցկացվում։
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ այս միջոցառումն ապացուցում է, որ բժշկական համալսարանը կարող է ստեղծել այնպիսի հարթակ, որ անկախ եղանակից այլ բուհերի ներկայացուցիչներ, գիտնականներ արձակուրդային շրջանում մասնակցեն դասախոսությանը:
Պրոֆեսորը նշեց, որ հյուրի հետ քննարկվեն են գիտության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները:
Ուսանողները համառոտ ներկայացրեցին դոկտոր Էմելիանովին, ով նաև Էմորիի բժշկական համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է, Ուինշիփի քաղցկեղի ինստիտուտի անդամ, ինչպես նաև Ուլտրաձայնային հետազոտությունների և թերապիայի լաբորատորիայի տնօրենն է։
Գիտնականը մասնագիտացված է նանոտեխնոլոգիաների ոլորտում։ Իր լաբորատորիայի աշխատանքները հիմնականում տանում է դիագնոստիկայի և թերապիայի մեջ նանոտեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։
Միջոցառման ինտերակտիվությունն ապահովեց ոչ միայն հարցուպատասխանի հնարավորությունը դասախոսի հետ, այլև նախքան նրա դասախոսությունը ուսանողների կողմից անցկացված հարցազրույցը։
Հարցազրույցի ընթացքում բացահայտվեց, որ Հայաստանի հետ Ստանիսլավ Էմելիանովն ամուր կապեր ունի: Նրա կինը ազգությամբ հայ է, երեք երեխաներն էլ մկտրվել են հայկական եկեղեցիներում: Ճիշտ է չի խոսում հայերեն, բայց հայկական մշակույթը, Հայաստանը իրեն բնավ խորթ չեն: Դասախոսը կատակեց նաև, որ ինչպես բնորոշ է իսկական պրոֆեսորին, յուրաքանչյուր հարցի շուրջ կարող է մինչև 45 րոպե խոսել, այնպես որ կարող են իրեն ընդհատել, խնայելով ժամանակը:
Իսկ դասախոսության թեման հենց նանոտեխնոլոգիաների կիրառումն էր ախտորոշման և թերապիայի մեջ։ Պրոֆեսորը ներկայացրեց նանոմասնիկների և ուլտրաձայնի աշխատանքի սկզբունքը, կիրառման եղանակները։ Դահլիճն ուշադիր լսում էր պրոֆեսորին, դասախոսության ընթացքում ինչպես նաև վերջում հղելով իրենց հուզող հարցերը։
Վերջում պրոֆեսորն շնորհակալություն հայտնեց Ուսանողական գիտական ընկերությանը այս ֆորմատով միջացառում կազմակերպելու համար։
Նշենք, որ ScienceHub™ ինտերակտիվ միջոցառման առաջին հյուրը պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանն էր այս տարվա մայիսին «Ուղեղի ճանաչման շաբաթ» կրթական արշավի ընթացքում։