Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բնական աղետից հետո ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է

Բնական աղետից հետո ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է

Վերջին տարիներին հումանիտար արտակարգ իրավիճակները գնալով ավելի բարդ ու փոխկապակցված են դառնում։  Սովն ու առաջին անհրաժեշտության պարագաների պակասը խորացնում են աշխարհաքաղաքական հակամարտությունները, շրջակա միջավայրի դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը հանգեցնում են ավելի հաճախակի և ծայրահեղ բնական աղետների:

Ոչ վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, քրոնիկ շնչառական հիվանդությունները և շաքարային դիաբետը, պատասխանատու են ամբողջ աշխարհում մահացությունների 75%-ի համար: Կլիմայական արտակարգ իրավիճակներից տուժած մարդիկ ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Ենթադրվում է, որ բնական աղետներիից հետո ինսուլտների և սրտի կաթվածների հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է: Այնուամենայնիվ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժումը հաճախ ներառված չի լինում արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման ստանդարտ ծրագրի մեջ, որի նպատակն է բավարարել առավել հրատապ կարիքները:

Մարդկանց առողջության վրա ազդող ճգնաժամերի թիվն աճում է։  2023 թվականի ընթացքում ԱՀԿ-ն արձանագրել է 65 դասակարգված առողջապահական արտակարգ իրավիճակ ամբողջ աշխարհում՝ մեկ տասնամյակ առաջվա 40-ի համեմատ: Նույն 2023թ.-ին ՄԱԿ-ը հրապարակել է 43 արտակարգ իրավիճակների հայտարարություն՝ 29 երկրներում աջակցության ընդլայնման համար, ինչը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2024թ.-ին 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության և պաշտպանության կարիք կունենա, ընդ որում կեսից ավելին (165.7 միլիոն) շտապ բժշկական օգնության կարիք կունենա:

Մարդիկ, ովքեր ապրում են ոչ վարակիչ հիվանդություններով մարդասիրական ճգնաժամերի պայմաններում, ավելի հավանական է, որ բախվեն իրենց վիճակի վատթարացման՝ տրավմայի, սթրեսի կամ դեղորայքի և բժշկական ծառայությունների անհասանելի լինելու պատճառով: Կարիքները հսկայական են, իսկ ռեսուրսները` ոչ:

Այնուամենայնիվ, շատ ավելին անելու կարիք կա: Որոշ մասնագիտացված ծառայություններ, ինչպիսիք են դիալիզը կամ քաղցկեղի բուժումը, պահանջում են հատուկ պլանավորում և հարմարեցում արտակարգ իրավիճակների ժամանակ, և անհրաժեշտ է ավելի շատ տեղեկատվություն՝ ոչ վարակիչ հիվանդություններն ավելի լավ ինտեգրելու և  դրանց արձագանքելու արտակարգ իրավիճակների պատրաստվածության գործընթացի ժամանակ:

Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ մարդասիրական օգնության անտեսված կողմը` տեխնիկական և գործառնական մեխանիզմների կառավարման զգալի բացերի, կարողությունների և ռեսուրսների պակասի պատճառով: